comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողություն
[ARM]     [RUS]     [ENG]

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման ենթակառուցվածքների առկայությունը՝ կրթության եւ գիտության զարգացման ու մատաղ սերնդի դաստիարակման տեսանկյուններից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: