comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Նախագահ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Փաշինյանն այցելել են սահմանագիծ
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Փաշինյանն այցելել են սահմանագիծ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: