[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիսավոր արարողություն Բերձոր քաղաքում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ շրջաններում առողջապահական ժամանակակից ցանցի ընդլայնումն ու արդիականացումը պետության սոցիալ-տնտեսական կարեւոր առաջադրանքներից է, եւ այս ուղղությամբ աշխատանքները լինելու են հետեւողական: Նույն օրը հիվանդանոցի բակում բացվել է ԼՂՀ վաստակավոր բժիշկ Ա. Բունիաթյանի կիսանդրին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել անվանի բժշկի ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման գործում՝ նշելով, որ նրա հիշատակը վառ կմնա սերունդների հիշողության մեջ: Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ շրջաններում առողջապահական ժամանակակից ցանցի ընդլայնումն ու արդիականացումը պետության սոցիալ-տնտեսական կարեւոր առաջադրանքներից է, եւ այս ուղղությամբ աշխատանքները լինելու են հետեւողական: Նույն օրը հիվանդանոցի բակում բացվել է ԼՂՀ վաստակավոր բժիշկ Ա. Բունիաթյանի կիսանդրին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել անվանի բժշկի ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման գործում՝ նշելով, որ նրա հիշատակը վառ կմնա սերունդների հիշողության մեջ: Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: