Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին եւ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա եւ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: