[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին այցելել է մի շարք զորամասեր եւ տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ներկա գտնվել այնտեղ մի շարք ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողությանը:

 Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը միշտ եղել է եւ կմնա պետության առաջնահերթ խնդիրներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ