[ARM]     [RUS]     [ENG]

ԿԸՀ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

2020թ. հուն­վա­րի 15-ին կա­յա­ցած ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի այս տար­վա անդ­րա­նիկ նիս­տում Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Սր­բու­հի Ար­զու­մա­նյա­նի ներ­կա­յաց­մամբ հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րի քն­նարկ­մանն են ա­ռա­ջարկ­վել 2020թ. հուն­վա­րի 1-ից գոր­ծու­թյան մեջ դր­ված ԱՀ ընտ­րա­կան օ­րենս­գր­քից բխող նոր­մա­տիվ բնույ­թի շուրջ 6 տաս­նյակ ի­րա­վա­կան ակ­տե­րի նա­խագ­ծեր, ո­րոնք, հա­մա­ձայն ընտ­րա­կան օ­րեն­գր­քի 141-րդ հոդ­վա­ծի 4-րդ մա­սի, պետք է ըն­դուն­վեն մինչև սույն թվա­կա­նի հուն­վա­րի 31-ը։ 

 Դեռ 2019թ. դեկ­տեմ­բե­րի 11-ին հանձ­նա­ժո­ղո­վի մի շարք ո­րո­շում­նե­րի նա­խագ­ծեր ներ­կա­յաց­վել են հան­րա­յին կար­ծի­քի, իսկ 2020թ. հուն­վա­րի 13-ին ԿԸՀ-ում կազ­մա­կերպ­վել են բաց քն­նար­կում­ներ լրա­ցու­ցիչ պար­զա­բա­նում պա­հան­ջող ո­րոշ նա­խագ­ծե­րի շուրջ։ Քն­նարկ­ված հար­ցե­րը վե­րա­բեր­վում էին ԱՀ դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րում և հյու­պա­տո­սա­կան հիմ­նարկ­նե­րում ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման, կազ­մա­կերպ­ման և անց­կաց­ման, հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ քվեար­կու­թյա­նը մաս­նակ­ցած ընտ­րող­նե­րի ցու­ցակ­նե­րը սկա­նա­վո­րե­լու, տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի կող­մից ընտ­րա­կան փաս­տաթղ­թերն ու պա­րա­գա­նե­րը փա­թե­թա­վո­րե­լու, ձեր­բա­կալ­ված­նե­րի, կա­լա­նա­վոր­ված­նե­րի ու դա­տա­պար­տյալ­նե­րի քվեար­կու­թյան, քվեար­կու­թյա­նը մաս­նակ­ցե­լու դժ­վա­րու­թյուն­ներ ու­նե­ցող ընտ­րող­նե­րի հա­մար քվեար­կու­թյու­նը մատ­չե­լի դարձ­նե­լու նպա­տա­կով լրա­ցու­ցիչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ սահ­մա­նե­լու կար­գե­րին, ինչ­պես նաև Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 69-րդ հոդ­վա­ծի 10-րդ մա­սի կի­րարկ­ման կար­գի մշակ­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին։

Հան­րա­յին կար­ծի­քի հաշ­վառ­մամբ, ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րի գոր­ծուն մաս­նակ­ցու­թյամբ, բաց քն­նար­կում­նե­րի ար­դյունք­նե­րով վե­րախմ­բագր­ված նա­խագ­ծե­րը կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի վերջ­նա­կան քն­նարկ­ման ա­ռար­կան էին։ ԿԸՀ-ն ըն­դու­նեց հա­մա­պե­տա­կան և ՏԻՄ տար­բեր ընտ­րու­թյուն­նե­րի դեպ­քում ընտ­րու­թյան մաս­նա­կից­նե­րի (թեկ­նա­ծու­ներ, վս­տահ­ված ան­ձինք, դի­տորդ­ներ, զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վա­կան­ներ, ընտ­րող­ներ` նրանց թվում սահ­մա­նա­փակ ֆի­զի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ինչ­պես նաև քվեար­կու­թյա­նը մաս­նակ­ցե­լու դժ­վա­րու­թյուն­ներ ու­նե­ցող­ներ) ի­րա­վունք­նե­րին ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րին, ընտ­րա­կան մի շարք նոր փաս­տաթղ­թե­րի ձևե­րի սահ­ման­մա­նը և գոր­ծող ձևաթղ­թե­րի պար­զեց­մա­նը վե­րա­բեր­վող ո­րո­շում­ներ։
Ըն­դուն­ված ո­րո­շում­նե­րին ման­րա­մաս­նո­րեն անդ­րա­դարձ կկա­տար­վի Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից դրանց պաշ­տո­նա­կան գրան­ցու­մից հե­տո։

ԱՀ կենտ­րո­նա­կան
ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով