Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2020 թվա­կա­նի հուն­վա­րի 21-ին կա­յա­ցած հեր­թա­կան նիս­տի վե­րա­բե­րյալ

2020 թվա­կա­նի հուն­վա­րի 21-ին անց­կաց­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տը՝ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Սր­բու­հի Ար­զու­մա­նյա­նի նա­խա­գա­հու­թյամբ։

 Հիմք ըն­դու­նե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 51-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի 7-րդ կե­տը և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի 2020 թվա­կա­նի հուն­վա­րի 20-ի հա­ղոր­դագ­րու­թյու­նը՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի և Ազ­գա­յին ժո­ղո­վի հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րի օր­վա մա­սին, նիս­տում քն­նարկ­վել և հաս­տատ­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի և Ազ­գա­յին ժո­ղո­վի 2020 թվա­կա­նի մար­տի 31-ի հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րաստ­ման և անց­կաց­ման հիմ­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցը, որն ընդ­գր­կում է տվյալ­ներ 2020 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ին գոր­ծո­ղու­թյան մեջ դր­ված Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ընտ­րա­կան օ­րենս­գր­քից բխող՝ ընտ­րու­թյուն­նե­րի օր նշա­նա­կե­լուց մինչև դրա ար­դյունք­նե­րի ամ­փո­փումն ի­րա­կա­նաց­վե­լիք թվով 84 հիմ­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կա­տար­ման (մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կաց­ման) ժամ­կետ­նե­րի ու դրանց կա­տար­ման պա­տաս­խա­նա­տու­նե­րի մա­սին։

Հա­մա­ձայն ժա­մա­նա­կա­ցույ­ցի՝ վե­րո­հի­շյալ ընտ­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեկ­նար­կը տր­վում է 2020 թվա­կա­նի հուն­վա­րի 21-ին. ընտ­րա­կան շտա­բե­րի կազ­մա­վո­րում, դի­տորդ­նե­րի և ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­վա­տար­մագ­րում։
Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի, ինչ­պես նաև կու­սակ­ցու­թյուն­նե­րի, կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շինք­նե­րի ընտ­րա­կան ցու­ցակ­նե­րի գրանց­ման փաս­տաթղ­թե­րը Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով ներ­կա­յաց­նե­լու ժամ­կետ է սահ­ման­վել փետր­վա­րի 5-ից մինչև փետր­վա­րի 15-ի ժա­մը 18.00-ն, իսկ գրան­ցու­մը կկա­տար­վի փետր­վա­րի 15-ից մինչև փետր­վա­րի 25-ի ժա­մը 18.00-ն։ Նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վածն է փետր­վա­րի 26-ից մինչև մար­տի 29-ի ժա­մը 24.00-ն։
Որ­պես նո­րույթ, թեկ­նա­ծու­նե­րի ա­նուն­նե­րի, կու­սակ­ցու­թյուն­նե­րի (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շինք­նե­րի) ան­վա­նում­նե­րի հեր­թա­կա­նու­թյու­նը քվեա­թեր­թի­կում ո­րո­շե­լու և նշե­լու հա­մար վի­ճա­կա­հա­նու­թյուն կանց­կաց­վի փետր­վա­րի 25-ին՝ Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վում։
Ընտ­րա­կան տե­ղա­մա­սե­րը կկազ­մա­վոր­վեն մինչև 15.02.2020թ.։
Ընտ­րու­թյուն­նե­րի քվեար­կու­թյան նախ­նա­կան ար­դյունք­նե­րը կամ­փոփ­վեն, կար­ձա­նագր­վեն և պաշ­տո­նա­պես կհ­րա­պա­րակ­վեն մինչև ապ­րի­լի 1-ի ժա­մը 20։00-ն, իսկ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ ո­րո­շում կըն­դուն­վի ապ­րի­լի 7-ին։
Մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցը և դրա­նից բխող հա­մա­պա­տաս­խան այլ ի­րա­վա­կան ակ­տերն ու փաս­տաթղ­թե­րը կտ­րա­մադր­վեն շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րին ու պա­տաս­խա­նա­տու կա­տա­րող­նե­րին, դրանք կհան­րայ­նաց­վեն։
Ժա­մա­նա­կա­ցույ­ցին և մար­տի 31-ի հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ողջ ըն­թաց­քին վե­րա­բեր­վող բո­լոր հիմ­նա­կան նո­րու­թյուն­նե­րին, փաս­տաթղ­թե­րին հնա­րա­վոր կլի­նի ծա­նո­թա­նալ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի պաշ­տո­նա­կան կայ­քում (հաս­ցեն՝ cecnkr.am)։
Նիս­տի վեր­ջում հանձ­նա­րա­րա­կան­ներ են տր­վել հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րին և Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տա­կազ­մի պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տող­նե­րին, տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րին՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րում և Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում սույն թվա­կա­նի փետր­վար ամ­սում ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դա­մու­թյան թեկ­նա­ծու­նե­րի հա­մար մաս­նա­գի­տա­կան դա­սըն­թաց­ներ անց­կաց­նե­լու և հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված հիմ­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցով նա­խա­տես­ված բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը սահ­ման­ված ժամ­կետ­նե­րում և պատ­շաճ մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կով։

ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Ի գի­տու­թյուն է հայ­տն­վում, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի և Ազ­գա­յին ժո­ղո­վի 2020 թվա­կա­նի մար­տի 31-ի հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով կա­րող են ներ­կա­յաց­վել հետևյալ փաս­տաթղ­թե­րը։

Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու դեպ­քում.

Կու­սակ­ցու­թյան հա­մա­գու­մա­րի ո­րոշ­մա­նը (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շինք­նե­րի դեպ­քում՝ կու­սակ­ցու­թյուն­նե­րի մշ­տա­պես գոր­ծող ղե­կա­վար մար­մին­նե­րի հա­մա­տեղ ո­րոշ­մա­նը) կամ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցու ինք­նաա­ռա­ջադր­ման մա­սին դի­մու­մին կից ներ­կա­յաց­վում են՝
1) թեկ­նա­ծուի լիա­զոր ներ­կա­յա­ցուց­չի տվյալ­նե­րը.
2) ընտ­րա­կան գրա­վի վճար­ման ան­դոր­րա­գի­րը.
3) տե­ղե­կանք թեկ­նա­ծուի՝ վեր­ջին 10 տա­րում միայն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի հան­դի­սա­նա­լու և վեր­ջին 10 տա­րում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում մշ­տա­պես բնակ­վե­լու մա­սին՝ տրա­մադր­ված ԱՀ ոս­տի­կա­նու­թյան կող­մից.
4) կու­սակ­ցու­թյան (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քի) կող­մից ա­ռա­ջադր­վե­լու դեպ­քում՝ թեկ­նա­ծուի գրա­վոր հայ­տա­րա­րու­թյու­նը՝ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի թեկ­նա­ծու գրանց­վե­լու հա­մա­ձայ­նու­թյան մա­սին.
5) թեկ­նա­ծուի ան­ձը հաս­տա­տող փաս­տաթղ­թի պատ­ճե­նը.
6) կու­սակ­ցու­թյան կող­մից ա­ռա­ջադր­վե­լու դեպ­քում՝ կու­սակ­ցու­թյան կա­նո­նադ­րու­թյու­նը, իսկ կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քի կող­մից ա­ռա­ջադր­վե­լու դեպ­քում՝ կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քում ընդգրկված կու­սակ­ցու­թյուն­նե­րի կա­նո­նադ­րու­թյուն­նե­րը։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու դեպքում.

Ազ­գա­յին ժո­ղո­վի ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու մա­սին կու­սակ­ցու­թյան (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քի) դի­մու­մին կց­վում են՝
1) կու­սակ­ցու­թյան կա­նո­նադ­րու­թյու­նը (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քի դեպ­քում՝ կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քում ընդգրկված կու­սակ­ցու­թյուն­նե­րի կա­նո­նադ­րու­թյուն­նե­րը).
2) կու­սակ­ցու­թյան մշ­տա­կան գոր­ծող ղե­կա­վար մարմ­նի ո­րո­շու­մը (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քի դեպ­քում՝ կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քի ան­դամ կու­սակ­ցու­թյուն­նե­րի մշ­տա­կան գոր­ծող ղե­կա­վար մար­մին­նե­րի ո­րո­շում­նե­րը) ընտ­րա­կան ցու­ցակ ա­ռա­ջադ­րե­լու վե­րա­բե­րյալ.
3) ընտ­րա­կան ցու­ցա­կը.
4) կու­սակ­ցու­թյան ընտ­րա­կան ցու­ցա­կում ընդգրկված թեկ­նա­ծու­նե­րի գրա­վոր հայ­տա­րա­րու­թյու­նը Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վո­րի թեկ­նա­ծու գրանց­վե­լու հա­մա­ձայ­նու­թյան մա­սին.
5) կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քում ընդգրկված կու­սակ­ցու­թյուն­նե­րի ա­ռան­ձին ընտ­րա­կան ցու­ցակ­նե­րը.
6) կու­սակ­ցու­թյան դեպ­քում՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի 1000-ա­պա­տի­կի չա­փով (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շին­քի դեպ­քում՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի 1250-ա­պա­տի­կի չա­փով) ընտ­րա­կան գրա­վի մուծ­ման ան­դոր­րա­գի­րը.
7) տե­ղե­կանք՝ կու­սակ­ցու­թյան ընտ­րա­կան ցու­ցա­կում ընդգրկված թեկ­նա­ծու­նե­րի՝ վեր­ջին 5 տա­րում միայն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի հան­դի­սա­նա­լու և վեր­ջին 5 տա­րում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում մշ­տա­պես բնակ­վե­լու մա­սին՝տրա­մադր­ված ԱՀ ոս­տի­կա­նու­թյան կող­մից.
8) կու­սակ­ցու­թյան ընտ­րա­կան ցու­ցա­կում ընդգրկված թեկ­նա­ծու­նե­րի ան­ձը հաս­տա­տող փաս­տաթղ­թե­րի պատ­ճեն­նե­րը։
Ընտ­րա­կան գրա­վի մուծ­ման հաշ­վի հա­մարն է՝ կենտ­րո­նա­կան գան­ձա­պե­տա­րան՝ 915013004014։
Գրանց­ման փաս­տաթղ­թե­րը կա­րող են ներ­կա­յաց­վել սկ­սած 2020 թվա­կա­նի փետր­վա­րի 5-ից մինչև փետր­վա­րի 15-ի ժա­մը 18։00-ն՝ լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի­ջո­ցով, թղ­թա­յին և է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րակ­նե­րով։
Գրանց­ման փաս­տաթղ­թե­րի է­լեկտ­րո­նա­յին ձևաթղ­թե­րը և ա­ռա­ջի­կա հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րին վե­րա­բեր­վող անհ­րա­ժեշտ բո­լոր տե­ղե­կու­թյուն­նե­րը տե­ղադր­ված են ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի պաշ­տո­նա­կան կայ­քում, հաս­ցեն՝ cecnkr.am։
Լրա­ցու­ցիչ տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նա­լու հա­մար կա­րող եք դի­մել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով կամ զան­գա­հա­րել՝ 047-94-43-09 հե­ռա­խո­սա­հա­մա­րով։

Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով