[ARM]     [RUS]     [ENG]

Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը մասնակցել են նորակառույց սպայական բնակելի շենքի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին այցելել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ հյուսիս-արեւմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկը եւ մասնակցել նորակառույց սպայական բնակելի շենքի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը շնորհավորել է զինծառայողներին Հայրենյաց պաշտպանի օրվա եւ բնակարանամուտի կապակցությամբ՝ մաղթելով նրանց անփորձանք ծառայություն եւ ամենայն բարիք: Նույն օրը նախագահ Սահակյանը ներկա է գտնվել հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասում նորակառույց զինանոցի բացմանը: