[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԿՍՎԱԾ ԵՆ

ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, ըն­դա­ռա­ջե­լով փոքր հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի կա­ռուց­ման և շա­հա­գործ­ման ըն­թաց­քում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի բա­ցա­սա­կան հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյան շուրջ առ­կա մտա­հո­գու­թյուն­նե­րին, շա­րու­նա­կում է քն­նար­կում­ներն ու գործ­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը։ 

 Ներ­կա­յումս գոր­ծու­նեու­թյուն է ի­րա­կա­նաց­վում սեղմ ժամ­կե­տում մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղով ձևա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ։ Աշ­խա­տանք­ներ են տար­վում տար­բեր փոր­ձա­գետ­նե­րի, բնա­պահ­պան­նե­րի, ջրա­յին ռե­սուրս­նե­րի կա­ռա­վար­ման, տն­տե­սա­գետ­նե­րի ու է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գի մաս­նա­գետ­նե­րի հետ՝ ներգ­րա­վե­լով նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­մա­պա­տաս­խան նե­րու­ժը։ 

ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րում է, որ մաս­նա­գի­տա­կան, ան­կախ հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում կա­ռուց­վող փոքր ՀԷԿ-ե­րի շի­նա­րա­րու­թյու­նը չի վերս­կս­վե­լու։
Կա­ռա­վա­րու­թյու­նը, կա­ռու­ցո­ղա­կան ու հիմ­նա­վոր գնա­հա­տա­կան­նե­րի ակն­կա­լի­քով, կոչ է ա­նում հա­սա­րա­կա­կան եւ փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րին ի­րենց ա­ռա­ջարկ­նե­րը ներ­կա­յաց­նել բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյուն՝ Ար­ցա­խի է­ներ­գե­տիկ ո­լոր­տի զար­գաց­ման և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան շուրջ։

ԱՀ պե­տա­կան նա­խա­րա­րի աշ­խա­տա­կազ­մի
տե­ղե­կատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ
կա­պե­րի բա­ժին