[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱՆԱՆՅԱՆԻ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԻՐԵՆՑ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԸ

ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ Բեգ­լա­րյա­նը հուն­վա­րի 30-ին այ­ցե­լել է Քար­վա­ճառ՝ հա­ցա­դուլ հայ­տա­րա­րած Ա­լեք­սանդր Քա­նա­նյա­նի և տե­ղի դպ­րո­ցա­կան­նե­րի հետ քն­նար­կե­լու ի­րենց հու­զող հար­ցե­րը։

 Պաշտ­պա­նը ե­րե­խա­նե­րի հետ հան­դիպ­մա­նը լսել է նրանց մտա­հո­գու­թյուն­նե­րը և ա­ռա­ջարկ­նե­րը շր­ջա­նի բնա­պահ­պա­նա­կան և մի շարք այլ հիմ­նախն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ան­մի­ջա­կան ու փոխ­հար­գան­քի մթ­նո­լոր­տում տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման ըն­թաց­քում Ա.Բեգ­լա­րյա­նը կարևո­րել է ա­շա­կերտ­նե­րի քա­ղա­քա­ցիա­կան ակ­տիվ կեց­ված­քը՝ հոր­դո­րե­լով շա­րու­նա­կա­բար նա­խա­ձեռ­նող լի­նել հա­մայն­քի ու հայ­րե­նի­քի խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցում։ Նա շեշ­տադ­րել է, որ հա­սա­րա­կու­թյունն ու պե­տու­թյու­նը պետք է այն­քան նե­րա­ռա­կան լի­նեն, որ հնա­րա­վոր դառ­նա նաև ե­րե­խա­նե­րի գոր­ծուն մաս­նակ­ցու­թյու­նը, ի­րենց տա­րի­քին ու հա­սու­նու­թյան մա­կար­դա­կին հա­մա­պա­տաս­խան, հան­րա­յին խն­դիր­նե­րի քն­նարկ­ման ու կար­գա­վոր­ման գոր­ծըն­թաց­նե­րում։

Անդ­րա­դառ­նա­լով հայ­տա­րար­ված դա­սա­դու­լին՝ Պաշտ­պանն ըն­դգ­ծել է, որ նա­խընտ­րե­լի չէ հատ­կա­պես ե­րե­խա­նե­րի կող­մից ի­րենց մեկ ի­րա­վուն­քի հաշ­վին մյուս ի­րա­վուն­քի ի­րաց­ման հա­մար պայ­քա­րե­լը, ա­ռա­վել ևս, երբ խոս­քը վե­րա­բե­րում է կր­թու­թյան ի­րա­վուն­քի սահ­մա­նա­փակ­մա­նը։ Քն­նար­կե­լով հա­մայն­քա­յին հիմ­նախն­դիր­նե­րի վեր­հան­ման ու լուծ­ման գոր­ծում ե­րե­խա­նե­րի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վոր մե­խա­նիզմ­ներն ու ձևա­չա­փե­րը՝ Ա.Բեգ­լա­րյա­նը ո­րոշ խոր­հուրդ­ներ է տվել ա­շա­կերտ­նե­րին այդ ուղ­ղու­թյամբ՝ կոչ ա­նե­լով հրա­ժար­վել դա­սա­դու­լի տար­բե­րա­կից և քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վու­թյու­նը դրսևո­րել ար­տադպ­րո­ցա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով ու եր­կա­րա­ժամ­կետ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ։ Պաշտ­պա­նը խոս­տա­ցել է ա­ջակ­ցել ա­շա­կերտ­նե­րին հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյան ծա­վալ­ման հար­ցում՝ հա­մոզ­մունք հայտ­նե­լով, որ նրանց դրա­կան մեծ է­ներ­գիան կա­պա­հո­վի նույն­քան դրա­կան ու շո­շա­փե­լի ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցում ի­րենց հա­մայն­քի հա­մար։
Դպ­րո­ցա­կան­նե­րը վեր­ջում խոս­տա­ցել են հետևել Պաշտ­պա­նի հոր­դո­րին և վե­րա­հաս­տա­տել են ի­րենց ո­րո­շու­մը ա­ռայժմ չդի­մե­լու դա­սա­դու­լի՝ միա­ժա­մա­նակ ըն­դգ­ծե­լով, որ ակ­տի­վո­րեն հետևե­լու են շր­ջա­նի բնակ­չու­թյա­նը հու­զող բնա­պահ­պա­նա­կան հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծըն­թա­ցին։
Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն այ­նու­հետև հան­դի­պում է ու­նե­ցել Ա­լեք­սանդր Քա­նա­նյա­նի հետ, հե­տաքր­քր­վել նրա ա­ռող­ջա­կան վի­ճա­կով և քն­նար­կել կա­ռա­վա­րու­թյան հետ երկ­խո­սու­թյան ըն­թաց­քը, ար­դյունք­ներն ու դժ­վա­րու­թյուն­նե­րը։ Ա.Բեգ­լա­րյա­նը գո­հու­նա­կու­թյուն է հայտ­նել, որ շա­րու­նակ­վում է կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սու­թյու­նը, ո­րը հույս է ներ­շն­չում ա­ռա­ջի­կա օ­րե­րին ի­րա­վի­ճա­կի հան­գու­ցա­լուծ­ման և հա­ցա­դու­լի դա­դա­րեց­ման հա­մար։ Նա շեշ­տադ­րել է, որ այս փու­լում ա­մե­նա­կարևոր խն­դի­րը Ա.Քա­նա­նյա­նի ա­ռող­ջու­թյան պահ­պա­նումն է, և Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հա­վաս­տիաց­րել է, որ մշ­տա­կան ու­շադ­րու­թյան ներ­քո է պահ­վում այդ հար­ցը։
Պաշտ­պա­նը հան­դի­պում­ներ է ու­նե­ցել նաև Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի և Քար­վա­ճա­ռի դպ­րո­ցի ու­սուց­չա­կան կազ­մի հետ, քն­նար­կել ներ­կա ի­րա­վի­ճա­կը և դրա հան­գու­ցա­լուծ­ման վե­րա­բե­րյալ նրանց մո­տե­ցում­նե­րը։

ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի
պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմ