[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ԱՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է ԱՀ քննչական կոմիտե եւ հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

 Քննարկվել են կառույցի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը կարեւորել է Քննչական կոմիտեի՝ որպես առանձին ինստիտուտի կայացման հրամայականը՝ այն դիտարկելով երկրում օրինականության ամրապնդման առանցքային նախապայմաններից մեկը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ