[ARM]     [RUS]     [ENG]

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 12-ին կայացած հերթական նիստի վերաբերյալ

2020 թվա­կա­նի փետր­վա­րի 12-ին անց­կաց­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի հեր­թա­կան նիս­տը` հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Սր­բու­հի Ար­զու­մա­նյա­նի նա­խա­գա­հու­թյամբ։ Նիս­տին մաս­նակ­ցում էին ԿԸՀ ան­դամ­նե­րը, ԿԸՀ պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տող­ներ և ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։
Հիմք ըն­դու­նե­լով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 29-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սը, նա­խընտ­րա­կան հիմ­նադ­րամ­ներ կա­տար­վող մու­ծում­նե­րի, ծախ­սե­րի և դրանց հաշ­վարկ­ման, կու­սակ­ցու­թյուն­նե­րի ըն­թա­ցիկ ֆի­նան­սա­կան գոր­ծու­նեու­թյան նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մամբ ստեղծ­վել է վե­րահս­կիչ-վերս­տու­գիչ ծա­ռա­յու­թյուն, ո­րի ղե­կա­վար է նշա­նակ­վել Գառ­նիկ Շմա­վո­նի Ա­վա­նե­սյա­նը՝ հինգ տա­րի ժամ­կե­տով։
Նիս­տում քն­նարկ­վել և հաս­տատ­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի և Ազ­գա­յին ժո­ղո­վի 2020 թվա­կա­նի մար­տի 31-ի հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­պատ­րատ­ման և անց­կաց­ման հետ կապ­ված Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի (կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով, 8 տա­րած­քա­յին և 282 տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­ներ) ծախ­սե­րի նա­խա­հա­շի­վը` 99 642 350 (ինն­սու­նի­նը մի­լիոն վեց հա­րյուր քա­ռա­սու­ներ­կու հա­զար ե­րեք հա­րյուր հի­սուն) ՀՀ դրա­մի չա­փով։ Ծախ­սե­րի մեջ զգա­լի մաս են կազ­մում ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման և անց­կաց­ման աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­վող շուրջ 2500 հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րին և այլ աշ­խա­տող­նե­րին տր­վող փոխ­հա­տու­ցում­նե­րի գու­մար­ներն ու աշ­խա­տա­վար­ձե­րը. շուրջ 75 745 200 դրամ կամ ընդ­հա­նուր ծախ­սե­րի 76,0 %-ը։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Աս­կե­րա­նի շր­ջա­նի Աս­կե­րան հա­մայն­քի ղե­կա­վա­րի և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վարն­կա­թաղ հա­մայն­քի ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ նշա­նա­կե­լու, անց­կաց­նե­լու և ընտ­րու­թյան նա­խա­պատ­րաստ­ման ու անց­կաց­ման ծախ­սե­րը ֆի­նան­սա­վո­րե­լու մա­սին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան 2020թ. փետր­վա­րի 7-ի N 49-Ն ո­րոշ­ման հի­ման վրա, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ընտ­րա­կան օ­րենս­գր­քի 140-րդ հոդ­վա­ծին հա­մա­պա­տաս­խան, նիս­տում քն­նարկ­վել և հաս­տատ­վել են Աս­կե­րա­նի շր­ջա­նի Աս­կե­րան և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վարն­կա­թաղ հա­մայ­նք­նե­րում 2020 թվա­կա­նի մար­տի 15-ին սպաս­վող ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման ու անց­կաց­ման հիմ­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցը և ծախ­սե­րի նա­խա­հա­շի­վը։
Հա­մա­ձայն ժա­մա­նա­կա­ցույ­ցի, թեկ­նա­ծու­նե­րի ինք­նաա­ռա­ջադր­ման կամ կու­սակ­ցու­թյուն­նե­րի կող­մից ա­ռա­ջադր­ման հա­մար գրանց­ման փաս­տաթղ­թե­րը հա­մա­պա­տաս­խա­նա­բար Աս­կե­րա­նի և Մար­տա­կեր­տի տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­ներ ներ­կա­յաց­նե­լու ժամ­կետ է սահ­ման­վել 2020 թվա­կա­նի փետր­վա­րի 19-ից մինչև փետր­վա­րի 23-ի ժա­մը 18.00-ն, թեկ­նա­ծու­նե­րի գրան­ցու­մը կկա­տար­վի փետր­վա­րի 23-ից մինչև փետր­վա­րի 25-ի ժա­մը 18.00-ն։ Նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վածն է փետր­վա­րի 26-ից մինչև մար­տի 13-ի ժա­մը 24.00-ն։
Մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նա­կա­ցույ­ցը և դրան­ցից բխող հա­մա­պա­տաս­խան այլ ի­րա­վա­կան ակ­տերն ու փաս­տաթղ­թե­րը տրա­մադր­վել են շա­հագր­գիռ գե­րա­տես­չու­թյուն­նե­րին ու պա­տաս­խա­նա­տու կա­տա­րող­նե­րին։

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան
կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով