[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ արտադրության և արտադրական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Փետրվարի 19-ին ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արպատ Ավանեսյանի նախագահությամբ հրավիրել է հանձնաժողովի նիստ:

 Պատգամավորները քննարկել են անհետաձգելի ընթացակարգով խորհրդարանում շրջանառվող՝ Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանի ներկայացրած՝ «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ օրենքը թեև ամբողջությամբ չի կարգավորելու առաջացած խնդիրները, սակայն մեկնարկային քայլ է՝ հետագայում ոլորտի հարցերին իրավական կարգավորումներ տալու և վերահսկելու առումով:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ հավանություն է տվել նախագիծը հերթական նիստում քննարկելուն: