[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆԿԱԽ ԴԻՏԱՐԿՈՒՄ

2020թ. մար­տի 31-ին կա­յա­նա­լիք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի քա­րո­զար­շա­վի պաշ­տո­նա­կան մեկ­նար­կի առ­թիվ ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը հայ­տա­րա­րում է, որ Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմն ի­րա­կա­նաց­նե­լու է ընտ­րա­կան ամ­բողջ գոր­ծըն­թա­ցի ան­կախ դի­տար­կում` ել­նե­լով Պաշտ­պա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րից ու աշ­խա­տա­կազ­մի կա­րո­ղու­թյուն­նե­րից։

 1. Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մում ձևա­վոր­վել է աշ­խա­տան­քա­յին խումբ, ո­րը քա­րո­զար­շա­վի ամ­բողջ ըն­թաց­քում և ընտ­րու­թյուն­նե­րի օրն ի­րա­կա­նաց­նե­լու է ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի դի­տար­կում` Պաշտ­պա­նի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում քա­ղա­քա­ցի­նե­րի ընտ­րա­կան ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը և մար­դու ի­րա­վունք­նե­րի մշա­կույ­թը ե­րաշ­խա­վո­րե­լու նպա­տա­կով։

2. Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմն ի­րա­կա­նաց­նե­լու է բաց աղ­բյուր­նե­րի (լրատ­վա­մի­ջոց­նե­րի, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի) ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով դի­տար­կում` ընտ­րա­կան ի­րա­վունք­նե­րի են­թադ­րյալ խախ­տում­նե­րին և մար­դու ի­րա­վունք­նե­րի մշա­կույ­թը խա­թա­րող հրա­պա­րա­կում­նե­րին ար­ձա­գան­քե­լու նպա­տա­կով։
3. Պատ­շաճ կեր­պով ու­սում­նա­սիր­վե­լու և քն­նարկ­վե­լու են Պաշտ­պա­նին հաս­ցեագր­ված գրա­վոր և բա­նա­վոր (նե­րա­ռյալ` թեժ գծի 116 հե­ռա­խո­սա­հա­մա­րով և Պաշտ­պա­նի կայ­քէ­ջով ստաց­ված) բո­ղոք­նե­րը։
4. Ի­րա­վա­կան խոր­հր­դատ­վու­թյուն է տրա­մադր­վե­լու քա­ղա­քա­ցի­նե­րին ընտ­րա­կան օ­րեն­սդ­րու­թյան ու ի­րա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յի վե­րա­բե­րյալ։
5. Ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյան ներ­քո են լի­նե­լու լրագ­րող­նե­րի և դի­տորդ­նե­րի ան­խա­փան աշ­խա­տան­քին առ­նչ­վող հար­ցե­րը։
6. Հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­վե­լու ընտ­րա­կան ի­րա­վունք­նե­րի ի­րաց­ման հա­մար հա­վա­սար ու մատ­չե­լի պայ­ման­նե­րի ա­պա­հով­մա­նը։
7. Դի­տարկ­վե­լու են հա­վաք­նե­րի ըն­թաց­քում դրանց մաս­նա­կից­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը վե­րա­բե­րող ըն­թա­ցա­կար­գերն ու պայ­ման­նե­րը։
8. Մշ­տա­կան կապ է պահ­պան­վե­լու պե­տա­կան լիա­զոր մար­մին­նե­րի, ընտ­րու­թյուն­նե­րում ներգ­րավ­ված սու­բյեկտ­նե­րի, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան և դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող խմ­բե­րի ու ան­ձանց հետ։
9. Պաշտ­պա­նը կոչ է ա­նում բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և քա­ղա­քա­ցի­նե­րին հրա­պա­րա­կա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ այ­լոց հան­դեպ դրսևո­րել հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն և հար­գանք` զերծ մնա­լով ա­տե­լու­թյան խոս­քից և բռ­նու­թյան քա­րո­զից, իսկ լրատ­վա­մի­ջոց­նե­րին` ցան­կա­ցած դեպ­քում հե­ռաց­նել ա­տե­լու­թյուն կամ բռ­նու­թյան կոչ պա­րու­նա­կող հրա­պա­րա­կում­ներն ու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը։
10. Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը մտա­հո­գու­թյուն է հայտ­նում, որ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի գլ­խա­վո­րա­պես կեղծ օգ­տա­տե­րե­րը, չա­րա­շա­հե­լով խոս­քի ա­զա­տու­թյու­նը և ա­նա­նուն մնա­լու ի­րա­վունքն ու մե­խա­նիզմ­նե­րը, ա­տե­լու­թյուն, վի­րա­վո­րանք ու բռ­նու­թյան կո­չեր են տա­րա­ծում այլ քա­ղա­քա­ցի­նե­րի և խմ­բե­րի նկատ­մամբ։ Ան­կախ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի հան­դեպ ու­նե­ցած վե­րահս­կո­ղա­կան թույլ մե­խա­նիզմ­նե­րից` պե­տու­թյունն ու­նի պո­զի­տիվ պար­տա­կա­նու­թյուն ա­պա­հո­վե­լու մար­դու ի­րա­վունք­նե­րի պատ­շաճ պաշտ­պա­նու­թյու­նը նաև առ­ցանց տի­րույ­թում։
11. Պաշտ­պա­նը պա­հան­ջում է հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րից հատ­կա­պես աշ­խա­տան­քա­յին պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու ըն­թաց­քում ա­ռաջ­նորդ­վել հան­րա­յին ծա­ռա­յու­թյան հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րով, նե­րա­ռյալ` մար­դու և քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյամբ, հան­րա­յին ծա­ռա­յող­նե­րի քա­ղա­քա­կան զսպ­վա­ծու­թյամբ, ան­կողմ­նա­կա­լու­թյամբ և ան­ձի ու նրա ի­րա­վունք­նե­րի հան­դեպ հար­գան­քով։
12. Պաշտ­պա­նը պա­հան­ջում է պե­տա­կան լիա­զոր մար­մին­նե­րից հա­վա­սար ու ար­դար պայ­ման­ներ ա­պա­հո­վել ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ընդգրկված բո­լոր սու­բյեկտ­նե­րի հա­մար` ե­րաշ­խա­վո­րե­լով ընտ­րա­կան ու հա­րա­կից ի­րա­վունք­նե­րի պատ­շաճ ի­րաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
13. Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն ար­ձա­նագ­րում է, որ 2019թ. տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րի դի­տարկ­ման հի­ման վրա կազմ­ված Պաշտ­պա­նի ա­ռա­ջարկ­նե­րի մի մա­սը պատ­կան մար­մին­նե­րի կող­մից ար­դեն ի­րա­կա­նաց­վել է` բարձ­րաց­նե­լով ընտ­րա­կան ի­րա­վունք­նե­րի ի­րաց­ման մատ­չե­լիու­թյան ու գաղտ­նիու­թյան մա­կար­դա­կը։ Պաշտ­պա­նը կարևոր է հա­մա­րում, որ մնա­ցած ա­ռա­ջարկ­նե­րը ևս քն­նարկ­վեն ու կյան­քի կոչ­վեն` միևնույն ժա­մա­նակ մտադ­րու­թյուն հայտ­նե­լով ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րի դի­տարկ­ման հի­ման վրա շա­րու­նա­կել ընտ­րա­կան օ­րեն­սդ­րու­թյան և ի­րա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յի կա­տա­րե­լա­գործ­մանն ուղղ­ված ջան­քե­րը։