[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Սահակյանը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց:

նորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում եւ իրենց երկարամյա բեղմնավոր աշխատանքով մեծապես նպաստում են մեր պետության զարգացմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է նրանց հայրենանվեր գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ եւս նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով եւ արդյունավետությամբ: