[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահն ստորագրել է օրենքներ

 

 

 

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։