Logo
Print this page

ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին

 

 

 

Մարտի 11-ին, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն, ԵԱՀԿ ա­ռա­քե­լու­թյու­նը հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պլա­նա­յին դի­տար­կում է անց­կաց­րել Ար­ցա­խի եւ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին՝ Ակ­նա­յից դե­պի հա­րավ-ա­րե­ւելք ըն­կած հատ­վա­ծում։ Այս մա­սին հայտ­նում են Ար­ցա­խի ԱԳՆ-ից։

 

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի դիր­քե­րից դի­տար­կումն ի­րա­կա­նաց­րել են ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի (ԳՆԱՆ) դաշ­տա­յին օգ­նա­կան­ներ Մի­խա­յիլ Օ­լա­րուն (Մոլ­դո­վա) եւ Օգ­նեն Յո­վի­չը (Բոս­նիա եւ Հեր­ցե­գո­վի­նա)։
Սահ­մա­նի հա­կա­ռակ կող­մից դի­տար­կումն ի­րա­կա­նաց­րել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշ­տա­յին օգ­նա­կան Գե­նա­դիե Պետ­րի­կան (Մոլ­դո­վա) եւ ԳՆԱՆ գրա­սե­նյա­կի աշ­խա­տա­կից Մար­տին Շուս­տե­րը (Գեր­մա­նիա)։
Դի­տար­կումն ան­ցել է ըստ նա­խա­տես­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցի։
Դի­տարկ­ման ա­ռա­քե­լու­թյա­նն ար­ցա­խյան կող­մից ու­ղեկ­ցել են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան եւ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.