[ARM]     [RUS]     [ENG]

Ընդլայնված խորհրդակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները:

Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական անցկացման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության կարեւորության վրա:
Երկրի ղեկավարն ընդգծել է նաեւ համապատասխան պետական մարմինների կողմից ընթացիկ իրավիճակի եւ վարակի մասին բնակչությանը պարբերաբար իրազեկելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: