[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

Ար­ցա­խի Հան­րա­պետւ­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը՝ Ա­րա­րատ Օ­հան­ջա­նյա­նի նա­խա­գա­հու­թյամբ, մար­տի 21-ին ՙԿո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փանց­ման ու տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կեր­պում՚ թե­մա­յով հրա­վի­րել է խոր­հր­դա­րա­նա­կան լսում­ներ։

 Լսում­նե­րին մաս­նակ­ցել են Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը, Կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, Ոս­տի­կա­նու­թյան պետ Լևոն Մնա­ցա­կա­նյա­նը և Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Վլա­դիկ Խա­չատ­րյա­նը։

Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը, խո­սե­լով նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի՝ COVID19-ի աշ­խար­հում տա­րած­ման տեմ­պե­րի մա­սին, նշել է, որ Ար­ցա­խում ստեղծ­վել է օ­պե­րա­տիվ շտաբ, ո­րը հա­մա­կար­գե­լու է հա­մա­ճա­րա­կի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րը։ Նա­խա­րա­րը ըն­դգ­ծել է, որ հան­րա­պե­տու­թյու­նում նոր տի­պի կո­րո­նա­վի­րուս հի­վան­դու­թյան որևէ դեպք չի ար­ձա­նագր­վել։ Նա նաև հա­վե­լել է, որ Ար­ցա­խի սահ­մա­նա­յին 4 ան­ցա­կե­տե­րում ի­րա­կա­նաց­վում է հան­րա­պե­տու­թյուն մուտք գոր­ծող բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րի ջեր­մա­չափ­ման գոր­ծըն­թաց։ Նա­խա­րա­րի խոս­քով՝ վա­րա­կի հնա­րա­վոր դեպ­քե­րի բուժ­ման հա­մար նա­խա­տես­վել է Շու­շիի շր­ջա­նա­յին բուժ­հիմ­նա­վո­րու­մը, ո­րը զին­վել է անհ­րա­ժեշտ բո­լոր պա­րա­գա­նե­րով, ինչ­պես նաև ա­ռանձ­նաց­վել են հյու­րա­նո­ցա­յին հա­մա­լիր­ներ, ո­րոնք նա­խա­տես­ված են մե­կու­սաց­ման հա­մար։ Բո­լոր շր­ջան­նե­րում ևս պատ­րաստ­վել են հի­վան­դա­սե­նյակ­ներ և բուժ­հիմ­նարկ­ներ՝ հի­վանդ­նե­րին սպա­սար­կե­լու նպա­տա­կով։
Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը, պա­տաս­խա­նե­լով պատ­գա­մա­վոր­նե­րի հար­ցե­րին, նշել է, որ ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով հա­մա­գոր­ծակ­ցում են ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ. փոր­ձան­մուշ­նե­րը թես­տա­վոր­վում և պա­տաս­խան­ներն օ­պե­րա­տիվ ու­ղարկ­վում են ԱՀ։ Նա նաև անդ­րա­դար­ձել է ար­հես­տա­կան շն­չա­ռու­թյան սար­քե­րի, դի­մակ­նե­րի և մյուս անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րի վե­րա­բե­րյալ հար­ցե­րին՝ նշե­լով, որ դրանք այս պա­հի դրու­թյամբ հան­րա­պե­տու­թյու­նում բա­վա­րար չա­փով առ­կա են, և աշ­խա­տում են պա­շար­ներն ա­վե­լաց­նե­լու ուղ­ղու­թյամբ։
Խո­սե­լով ոս­տի­կա­նու­թյան հա­մա­կար­գի ի­րա­կա­նաց­րած աշ­խա­տան­քին՝ ոս­տի­կա­նա­պետ Լևոն Մնա­ցա­կա­նյա­նը տե­ղե­կաց­րել է, որ այս պա­հի դրու­թյամբ ար­գել­ված է օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն, և այդ ա­ռու­մով անձ­նագ­րա­յին ստու­գում­ներ են տար­վում բո­լոր ան­ցա­կե­տե­րում։ Լևոն Մնա­ցա­կա­նյա­նի խոս­քով՝ 14 օր­վա ըն­թաց­քում ա­մե­նօ­րյա զան­գե­րի մի­ջո­ցով ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յող­նե­րը կապ են հաս­տա­տում ան­ցա­կե­տե­րում ստուգ­ման ըն­թաց­քում ջեր­մու­թյուն ու­նե­ցած քա­ղա­քա­ցի­նե­րի հետ և տե­ղե­կա­նում վի­ճա­կից։
Պատ­գա­մա­վոր­նե­րը ոս­տի­կա­նա­պե­տին ա­ռա­ջադ­րել են Ար­ցա­խում մար­տի 31-ին սպաս­վող ընտ­րու­թյուն­նե­րին դի­տորդ­նե­րի այ­ցե­րի և ՀՀ-ից մուտ­քի վե­րահ­սկ­ման մա­սին հար­ցեր։
Կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, ներ­կա­յաց­նե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ո­լոր­տի ի­րա­կա­նաց­րած աշ­խա­տան­քը, նշել է, որ դեռևս փետր­վա­րից սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րի ակ­տի­վաց­ման հան­գա­ման­քը հաշ­վի առ­նե­լով՝ ըն­դուն­վել է դա­սե­րը դա­դա­րեց­նե­լու ո­րո­շում, ին­չի ար­դյուն­քում մինչ այդ ար­ձա­նագր­ված 50% բա­ցա­կա­յու­թյուն­նե­րի ցու­ցա­նի­շը նվա­զել է՝ հաս­նե­լով 8,8%-ի։ Այ­նու­հետև ՀՀ-ում կո­րո­նո­վի­րու­սի վա­րա­կի ար­ձա­նագր­ված դեպ­քե­րից հե­տո, ո­րո­շում է կա­յաց­վել հե­տաձ­գել դա­սե­րը մինչև ապ­րի­լի 14-ը։ Նա­խա­րա­րը նշել է, որ այժմ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հետ մեկ­տեղ անց­կաց­նում են հե­ռա­վար կր­թու­թյան ծրագ­րեր, ներ­դր­վում են հե­ռա­վար ու­սուց­ման նոր հա­մա­կար­գեր՝ ու­սում­նա­կան ծրագ­րե­րից հետ չմ­նա­լու նպա­տա­կով։ Նա­խա­րա­րի խոս­քով՝ դա­սապ­րո­ցես­նե­րը վեր­սկ­սե­լուց հե­տո կս­տուգ­վի մա­տուց­ված նյու­թի յու­րաց­ման մա­կար­դա­կը, ո­րի ար­դյուն­քում կըն­դուն­վի նոր ո­րո­շում։
Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Վլա­դիկ Խա­չատ­րյա­նը, խո­սե­լով ծա­ռա­յու­թյան աշ­խա­տանք­նե­րի մա­սին, նշել է, որ կազ­մա­վոր­ված 5 խումբ այժմ ի­րա­կա­նաց­նում է հեր­թա­պա­հու­թյուն և ի­րենց կող­մից ևս ի­րա­վի­ճա­կը վե­րահ­սկ­վում է։
Լսում­նե­րի ըն­թաց­քում անդ­րա­դարձ է կա­տար­վել կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը, միայ­նակ տա­րեց­նե­րին անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րով և սնն­դով օ­ժան­դա­կու­թյա­նը։ Կարևոր­վել է յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու ինք­նա­գի­տակ­ցու­թյան բարձ­րա­ցու­մը և հա­մա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում ու­ղե­ցույ­ցին և հա­մա­պա­տաս­խան պա­հանջ­նե­րին հետևե­լը։

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան
ԱԺ լրատ­վու­թյան և հան­րու­թյան հետ կա­պե­րի բա­ժին