[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Նոր կո­րո­նա­վի­րու­սի վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու և մեր հան­րա­պե­տու­թյու­նում հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճա­կը կա­յուն պահ­պա­նե­լու նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, հաշ­վի առ­նե­լով ս.թ. մար­տի 31-ին անց­կաց­վե­լիք հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ընտ­րու­թյուն­նե­րը սահ­ման­ված կար­գով ու ժամ­կետ­նե­րում անց­կաց­նե­լու խիստ անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վը նա­խա­ձեռ­նել է մի շարք կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նել։

 Մաս­նա­վո­րա­պես.

-Կենտ­րո­նա­կան, տա­րած­քա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նիս­տե­րը կաց­կաց­վեն հիմ­նա­կա­նում հարց­ման կար­գով,
-թեկ­նա­ծու­նե­րի, կու­սակ­ցու­թյուն­նե­րի (կու­սակ­ցու­թյուն­նե­րի դա­շինք­նե­րի) ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ կկի­րառ­վի շփում­նե­րի է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կը,
-ար­դեն չե­ղարկ­վել են հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րում և Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի պա­տաս­խա­նա­տու­նե­րի կող­մից նա­խա­պես պլա­նա­վոր­ված սե­մի­նար-հան­դի­պում­նե­րը (վե­րա­նայ­ման դեպ­քում ի­րա­զե­կում կլի­նի)՝ մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը այլ տար­բե­րա­կով հաս­նե­լու պայ­մա­նով,
-քվեար­կու­թյան օ­րը տե­ղա­մա­սա­յին կենտ­րոն­նե­րի սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ վի­ճակն ու տե­ղա­մա­սա­յին ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վա­կան­նե­րի ու ընտ­րող­նե­րի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ուղ­ղու­թյամբ նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ կի­րա­կա­նաց­վեն (ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րի հետ հա­մա­գոր­ծակց­ված),
-քայ­լեր են ձեռ­նարկ­վում դի­տորդ­նե­րի, զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ ան­մի­ջա­կան շփում­նե­րի վե­րա­նայ­ման ձևա­չա­փե­րի մշակ­ման և ներ­դր­ման ուղ­ղու­թյամբ։
Պատ­րաստ ենք քն­նար­կել այս խն­դիր­նե­րի հա­մա­տեքս­տում հան­րու­թյան կող­մից ներ­կա­յաց­վե­լիք օպ­տի­մալ կի­րառ­ման են­թա­կա ցան­կա­ցած ա­ռա­ջար­կու­թյուն։
Հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա­յումս հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում նա­խընտ­րա­կան ակ­տիվ քա­րոզ­չու­թյուն է ըն­թա­նում, ա­ռա­ջար­կում, հոր­դո­րում ու կոչ ենք ա­նում քա­րոզ­չու­թյան բո­լոր սու­բյեկտ­նե­րին նա­խընտ­րա­կան հան­դի­պում­նե­րի անց­կաց­ման ձևա­չա­փե­րի վե­րա­նայ­ման ուղ­ղու­թյամբ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել (ին­չի մա­սին ա­վե­լի վաղ մեր կող­մից բա­նա­վոր ա­ռա­ջարկ­վել էր), հնա­րա­վո­րինս խու­սա­փե­լով զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­ներ նա­խա­ձեռ­նե­լուց ու մաս­նակ­ցե­լուց, խս­տիվ հետևե­լով ԱՀ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի պա­տաս­խա­նա­տու­նե­րի ցու­ցում­նե­րին։
Միա­սին մենք պետք է տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին հասց­նենք մար­տի 31-ին կա­յա­նա­լիք՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­մար այդ­քան կարևոր հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ընտ­րու­թյուն­նե­րը ու ա­մե­նա­կարևո­րը ՝լի­նենք ա­ռողջ։
Հա­մոզ­ված ենք փո­խա­դարձ ըմ­բռ­նում­նե­րի մթ­նո­լոր­տում հա­մա­գոր­ծակ­ցե­լու՝ բո­լոր կող­մե­րի կա­մա­հայտ­նու­թյան մեջ։

ԱՀ կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան
հանձ­նա­ժո­ղով