[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից հայտ­նում են, որ բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում նոր կո­րո­նա­վի­րու­սի կաս­կա­ծով մե­կու­սաց­ված քա­ղա­քա­ցի­ներ այս պա­հին չկան։

Նա­խորդ օ­րը մե­կու­սաց­ված 3 քա­ղա­քա­ցի­նե­րը անհ­րա­ժեշտ թես­տա­վոր­ման և դրա ար­դյունք­նե­րի հե­տա­զո­տու­թյու­նից հե­տո դուրս են գր­վել։ Միա­ժա­մա­նակ հի­շեց­նում ենք, որ ա­ռայ­սօր, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի (COVID-19) դեպք չի գրանց­վել։
Կեղծ և չս­տուգ­ված լու­րե­րից խու­սա­փե­լու հա­մար կր­կին կոչ ենք ա­նում հետևել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ձևա­վոր­ված նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի տե­ղե­կատ­վա­կան շտա­բի մի­ջո­ցով տա­րած­վող պաշ­տո­նա­կան լրա­հո­սին։
Հոր­դո­րում ենք պահ­պա­նել կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող՝ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ա­ռա­ջարկ­վող մի­ջոց­նե­րը։

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ՝ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ


Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար, նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը մար­տի 25-ին անց­կաց­րել է խոր­հր­դակ­ցու­թյուն՝ նվիր­ված նոր կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով տն­տե­սա­կան հնա­րա­վոր խն­դիր­նե­րի վեր­հան­մանն ու հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նա­խանշ­մա­նը։
Տն­տես­վա­րող­նե­րին ա­ջակ­ցե­լու և բնակ­չու­թյանն այլ ռիս­կե­րից հնա­րա­վո­րինս զերծ պա­հե­լու նպա­տակ­նե­րից ել­նե­լով՝ Գրի­գո­րի Մար­տի­րո­սյանն անհ­րա­ժեշտ է հա­մա­րել հս­տա­կեց­նել գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ուղ­ղու­թյուն­նե­րը, ի­րա­կա­նաց­վե­լիք մի­ջո­ցա­ռում­ներն ու կի­րառ­վող գոր­ծիք­նե­րը։ ՙՀատ­կա­պես կարևո­րում եմ գլո­բալ սպառ­նա­լի­քից բխող ռիս­կե­րը բիզ­նե­սի հա­մար նվա­զա­գույ­նի հասց­նե­լուն ուղղ­ված պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ար­դյու­նա­վետ գոր­ծիք­նե­րի քն­նար­կու­մը՝ ին­չը հան­դի­սա­նում է նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րա­կա­նը՚, - նշել է պե­տա­կան նա­խա­րա­րը։
Պե­տա­կան նա­խա­րարն, ըստ ո­լորտ­նե­րի, լսել է շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ա­ռա­ջար­կու­թյուն­ներն ու ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը։
Խոր­հր­դակ­ցու­թյան ա­վար­տին Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը հանձ­նա­րա­րել է ձևա­վո­րել աշ­խա­տան­քա­յին խումբ՝ հնա­րա­վոր տն­տե­սա­կան ռիս­կե­րը նա­խան­շե­լու և ըստ ազ­դե­ցու­թյան հա­վա­նա­կան ու­ժի` կար­ճա­ժամ­կետ ու եր­կա­րա­ժամ­կետ հատ­ված­նե­րում և ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րից ել­նե­լով` հս­տա­կեց­նե­լու դրանց հնա­րա­վոր մեղ­մանն ու չե­ղարկ­մանն ուղղ­ված ա­նե­լիք­նե­րը։
Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար, նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի ե­լույ­թին կա­րող եք ծա­նո­թա­նալ՝ անց­նե­լով հետևյալ հղ­մամբ։

Նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի տե­ղե­կատ­վա­կան շտաբ