[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ըն­դու­նե­լով ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քում հան­րա­յին իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյան նկատ­մամբ կի­րառ­վող սահ­մա­նա­փա­կում­նե­րի մա­սին՚ 2020թ մար­տի 26-ի թիվ 202-Ա ո­րո­շու­մը,

ԱՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սի (COVID-19) վա­րա­կի տա­րած­ման կան­խար­գել­ման նպա­տա­կով՝ ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մը ժա­մա­նա­կա­վոր դա­դա­րեց­նում է հան­րա­յին իշ­խա­նու­թյան մար­մին­նե­րից և նրանց են­թա­կա­յու­թյան տակ գոր­ծող, ինչ­պես նաև այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից բո­լոր տե­սա­կի գրու­թյուն­նե­րի թղ­թա­յին տար­բե­րա­կով ըն­դու­նու­մը և անց­նում հե­ռա­վար (առ­ցանց) գոր­ծու­նեու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը։ Միևնույն ժա­մա­նակ Պաշտ­պա­նը հոր­դո­րում է քա­ղա­քա­ցի­նե­րին ի­րենց դի­մում-բո­ղոք­նե­րը չներ­կա­յաց­նել թղ­թա­յին տար­բե­րա­կով՝ օգտ­վե­լով առ­ցանց ու հե­ռա­խո­սա­զան­գով դի­մե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից։

ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին հաս­ցեագր­վող դի­մում-բո­ղոք­նե­րը և այլ տե­սա­կի փաս­տաթղ­թե­րը խնդ­րում ենք ու­ղար­կել առ­ցանց՝ https։//artsakhombuds.am/hy/complaint կայք է­ջի դի­մու­մաձևով, www.facebook.com/ArtsakhOmbuds/ ֆեյս­բու­քյան է­ջի և Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ է­լեկտ­րո­նա­յին փոս­տի մի­ջո­ցով։
Պար­զա­բա­նում­նե­րի հա­մար կա­րող եք զան­գա­հա­րել 116 անվ­ճար կարճ կամ 047979048, 047979049 հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րով։
Միա­ժա­մա­նակ տե­ղե­կաց­նում ենք, որ 2020թ. մար­տի 31-ին կա­յա­նա­լիք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի օրն ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մը, Պաշտ­պա­նի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում քա­ղա­քա­ցի­նե­րի ընտ­րա­կան ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը և մար­դու ի­րա­վունք­նե­րի մշա­կույ­թը ե­րաշ­խա­վո­րե­լու նպա­տա­կով, ի­րա­կա­նաց­նե­լու է ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի դի­տար­կում։
Ընտ­րա­կան ի­րա­վունք­նե­րի ի­րաց­ման հետ խն­դիր ու­նե­ցող ան­ձինք Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մի հետ կա­րող են կապ հաս­տա­տել 116 կարճ հե­ռա­խո­սա­հա­մա­րով։ Դի­տարկ­ման և բո­ղոք­նե­րի քն­նարկ­ման ըն­թաց­քում ու­շադ­րու­թյան ներ­քո կլի­նեն ինչ­պես ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցող ան­ձանց, այն­պես էլ լրագ­րող­նե­րի ու դի­տորդ­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյանն առ­նչ­վող հար­ցե­րը։ Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմն ա­րագ ար­ձա­գան­քե­լու է ստաց­ված բո­ղոք­նե­րին և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հան­դես է գա­լու հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։
Պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մը նաև հետևում է նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քին, առ այ­սօր ստա­ցել ու ար­ձա­նագ­րել է ո­րոշ խն­դիր­ներ, ո­րոնք ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո կամ­փոփ­վեն ու կհ­րա­պա­րակ­վեն՝ հա­մա­պա­տաս­խան ա­ռա­ջարկ­նե­րի հետ հա­մա­տեղ։

ԱՀ Մար­դու ի­րա­վունք­նե­րի
պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազմ