[ARM]     [RUS]     [ENG]

ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ

Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 9-ին անց է կացվել ռազմական
խորհրդի հեռավար նիստ, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի
բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի
հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական կոմիսարներ,
ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Տեսակապային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակային ընթացիկ
տարվա անցած ժամանակահատվածում սպառազինության և ռազմական տեխնիկայի
շահագործմանը, տեխնիկական սպասարկմանը, նորոգման ու հաշվառման, ինչպես
նաև բնագավառի հետագա աշխատանքների բարելավմանը վերաբերող թեմաներ:

Օրակարգային հարցերի շուրջ ելույթ են ունեցել բնագավառի
պատասխանատուները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված
աշխատանքներն ու հաստիքային սպառազինության ու ռազմական տեխնիկայի
արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործընթացները:

        Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է խորհրդի նիստի
արդյունքները և հանձնարարականներ տվել հեռավար խորհրդակցության
մասնակիցներին:


--
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն