[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը

Մայիսի 1-ից բարեգործական ծրագրով 10 օրով Արցախի Հանրապետությունում է գտնվում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն  ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը` իր աշխատանքային խմբով:

Մասնագետների կողմից Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքում իրականացվել են 28 կորոնարոգրաֆիկ հետազոտություն և 7 ստենտավորում:
Բոլոր պացիենտների վիճակը գնահատվում է բավարար: