[ARM]     [RUS]     [ENG]

COVID 19-ի 4 նոր հաստատված դեպք Արցախում

Նախօրեին թեստավորված 41 քաղաքացուց 37-ի COVID-19 թեստի պատախանը բացասական է, իսկ 4-ինը՝ դրական, այսինքն՝ նրանց մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:
Նոր կորոնավիրուսային վարակով հաստատված 4 քաղաքացիները մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում գրանցված վարակակրի շրջանակից են՝ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքից:

 Վերոնշյալ 4 քաղաքացուց երկուսը գտնվում էին Շուշի քաղաքում մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում, իսկ երկուսը՝ Նոր Բրաջուր համայնքում ինքնամեկուսացվել էին:

Հիշեցնենք, որ ԱՀ Պարետի որոշման համաձայն՝ մայիսի 7-ին Նոր Վերինշեն համայնքում և Քնարավան համայնքի Չափնի գյուղում, ինչպես նաև՝ մայիսի 8-ին Նոր Բրաջուր համայնքում մտցվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ սահմանափակումներ: