[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում Արայիկ Հարությունյանը ստանձնել է նախագահի պաշտոնը

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով մայիսի 21-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էին Աժ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը:

 Հատուկ նիստին զինվորական քայլերգի հնչյունների ներքո դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը:

Այնուհետևօրենքով սահմանված կարգովՆախագահ Արայիկ Հարությունյանը երդում է տվել ժողովրդիննշելով՝ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնըերդվում եմանվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջներըհարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններըապահովել Հանրապետության ինքնիշխանությունըանկախությունըտարածքային ամբողջականությունը և անվտանգությունըի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալության արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգըորին հաջորդել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքը՝ ԱՀ նորընտիր նախագահին:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթովորտեղ մատնանշել է 28 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության նվաճումներն ու ձեռքբերումները՝ խորհրդանշական համարելով հաղթական մայիս ամսին և հատկապես Շուշի քաղաքում նախագահի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը:

«Ես այլևս ոչ թե զուտ կուսակցությանայլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ... Դա նշանակում էոր ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմհամայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմմեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ... Հետևաբարես պատրաստ ու պարտավոր եմ ստանձնել պատասխանատվություն բոլորի համարպատասխանատվություն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պետության գլխին վերապահված իրավասությունների պատշաճ կատարման համար»,- ընգծել է Արցախի Հանրապետության նախագահը:

Ամփոփելով ելույթը  նորընտիր նախագահը երդվել է մեծ նախնիներովհերոս հայորդիների հիշատակովգալիք սերունդներով՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անել առավելագույնը իր գործառույթների պատշաճ կատարման ուղղությամբ՝ ուղենիշ վերցնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությունընշված սկզբունքներըհայոց համազգային իղձերը և իր խիղճը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մաղթել է հաջողություն ի փառս երկրի և ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա ՀակոբյանըԱՀ  երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո ՍահակյանըՀՀ ԱԺ նախագահ Արարատ ՄիրզոյանըԱՀ 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ ՂուլյանըԱրցախի  և Հայաստանի հնրապետությունների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներհանրային  և գործարար շրջանակների գործիչներ: