[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ և ԱՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ՀՀ եւ ԱՀ բանկային համակարգերի ներկայացուցիչների հետ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել:

 Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը, ԱՀ պետական նախարարի պաշտոնակատար Գրիգորի Մարտիրոսյանը:

Քննարկվել են պետության եւ բանկային համակարգի միջեւ համագործակցության ընդլայնմանը, համավարակի պայմաններում բանկերի գործունեության խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր:

Բանկային համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկված հարցերի շուրջ համագործակցել Հայաստանի եւ Արցախի կառավարությունների հետ:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ