[ARM]     [RUS]     [ENG]

Ցավակցական հեռագիր ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին

 

Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
՛՛Մեծ ցավ ապրեցի՝ լսելով ականավոր գրող, հրապարակախոս, լրագրող, մտավորական ու քաղաքացի Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան բոթը:
Մաքսիմ Հովհաննիսյանն իր շոշափելի ավանդն է ունեցել Արցախյան շարժման կազմակերպման պատասխանատու գործում. նա արցախահայության հույզերն ու ձգտումներն էր արտահայտում մեզ համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցում ու զորակցում եմ հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա բեղմնավոր գրչի բազմահազար երկրպագուներին:
Մեծ մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում՛՛: