[ARM]     [RUS]     [ENG]

Ազգային ժողովում քննարկվել է անվճար և որակյալ կրթության հարցը

 

Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի, Արցախում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների պատասխանատուների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Հանդիպումը վարել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը և ԱԺ գիտությանկրթությանմշակույթիերիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Քննարկվել է Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ անվճար և որակյալ կրթության հարցը: Նախարար Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է ուսման վճարների փոխհատուցման և որակյալ կրթության մշակման փուլում գտնվող հայեցակարգը և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Ներկաները նախարարին են առաջադրել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վճարների փոխհատուցմանը, անվճար կրթություն-կրթության որակ փոխազդեցության արդյունավետությանը, գնահատման մեխանիզմների վերահսկմանը և թեմային վերաբերող այլ հարցեր: Ներկայացվել են նաև առաջարկներ:

Ելույթներով հանդես են եկել ուսումնական հաստատությունների ղեկավարները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: