Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2012թ. հունիսի 2 -ին կայացավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ, որը վարում էր ԿԸՀ  նախագահ Ռաշիդ Պետրոսյանը: 
Նիստին մասնակցում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի   անդամները, կառույցի պատասխանատու աշխատողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Նիստում քննարկվեց և որոշվեց 2012թ. հուլիսի 19-ի Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման առիթով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում կազմավորել ընտրական տեղամաս` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող կամ գտնվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքն իրականացնելու համար:  
Նիստում քննարկվեցին և հավանության արժանացան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների,  դիտորդների և վստահված անձանց համար պատրաստված ուղեցույցերի տեքստերը:
Հաստատվեց Հանրապետության Նախագահի թեկնածուների, համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից օգտվելու նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը:
Լսվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքային պլանով նախատեսված`  տարածքային  ընտրական  հանձնաժողովներում գործավարության  դրվածքի  ստուգման վերաբերյալ  հարցը, որն ընդունվեց ի գիտություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել են Քաշաթաղի  տարածքային ընտրական հանձնաժողովի (ՏարԸՀ) անդամ Արմեն Պետրոսյանի լիազորությունները: Նրա փոխարեն Քաշաթաղի ՏարԸՀ¬ի  անդամ է նշանակվել Լաուրա Ռազմիկի Թորոսյանը (Բերձորի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի, ՙՀայ Հեղափոխական Դաշնակցություն՚ կուսակցության անդամ:
Նիստի արդյունքներն ամփոփեց և կոնկրետ հանձնարարականներ տվեց ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:
 
ԼՂՀ ԿԸՀ