comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ԿԸՀ-ՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԿԸՀ-ՈՒՄ

Հունիսի 15 -ին կայացավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը: 
Նիստին հրավիրվել և մասնակցում էին ԼՂՀ Նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիներ, նրանց լիազոր ներկայացուցիչները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Նիստում  քննարկվեց  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  Նախագահի  թեկնածու  ինքնաառաջադրված  քաղաքացիներին  որպես  Հանրապետության  Նախագահի  թեկնածու  գրանցելու  մասին  հարցը:
Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան քննարկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թեկնածու ինքնաառաջադրված քաղաքացիների  կողմից ներկայացված փաստաթղթերը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  Նախագահի  թեկնածուներ  գրանցել . 
1. Վիտալի  Միխայիլի  Բալասանյանին`  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  Ազգային  ժողովի  պատգամավոր,  անկուսակցական.
2. Վալերի  Սերգեյի  Խաչատրյանին`  թոշակառու,  անկուսակցական.
3. Բակո  Սահակի  Սահակյանին` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  գործող  նախագահ,  անկուսակցական.
4. Արկադի Իվանի Սողոմոնյանին` Հայաստանի  պետական  ագրարային  համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական  աշխատանքների  գծով  փոխտնօրեն,  անկուսակցական:
Նիստի վերջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանը ներկաներին ի գիտություն հայտնեց նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացիկ աշխատանքների մասին:
Նրա ներկայացմամբ՝ օրենքով սահմանված ժամկետում կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանի Հանրապեությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:
Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության բոլոր շրջաններում կազմակերպվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ, որոնց միջոցով ուսուցանվել և որակավորում են ստացել ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուներ` առաջիկայում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմն  անհրաժեշտ թվով անդամներով համալրելու համար: Պատվիրվել են քարոզչական պաստառներ, ձևաթղթեր, գործավարության մատյաններ, ընտրական գրականություն` ընտրական հանձնաժողովներին, դիտորդներին, վստահված անձանց և ընտրությունների հետ առնչվող մյուս մարմիններին տրամադրելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրեց 2012թ. հունիսի 20-ին ԿԸՀ կողմից  անցկացվելիք վիճակահանությանը, որի արդյունքում  կհաստատվի Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի 2012թ. հուլիսի 19-ի ընտրությանը մասնակցող թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային  ռադիոյով ելույթ ունենալու համար վճարովի և անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Հենց նույն օրվանից  կսկսվի նախընտրական քարոզչությունը, որը կշարունակվի  մինչև հուլիսի 17-ի ժամը 24.00-ն:
 
ԼՂՀ կենտրոնական 
ընտրական հանձնաժողով