comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին:
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին:

 Հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետության գիտության բնագավառի ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել գիտական հետազոտությունների ոլորտին եւ նրանց կիրառման հեռանկարներին:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս գործընթացում չափազանց կարեւորում է Հայաստանի գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: