comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությանը
[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությանը

 Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությանը` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ:

Բակո Սահակյանի եւ Արմեն Գեւորգյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով` ՀՀ մի խումբ մարզպետների մասնակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են տարածքային կառավարմանը, ինչպես նաեւ այս ոլորտում ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
            Երկուստեք նշվել է երկու հայկական հանրապետությունների վարչական միավորների միջեւ կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանի եւ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Ղարաբաղյան կողմից հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը: