comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանին:
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանին:

              160712_Levon_Hayrapetyan_Info.jpg Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին` Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաեւ կարեւորել նրա անձնական օրինակը մեր հանրապետությունում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից:

            Լեւոն Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված է բարենպաստ տնտեսական եւ քաղաքական մթնոլորտ գործարար միջավայրի զարգացման համար, ինչը եւ հանդիսանում է ներդրումների ներգրավման կարեւորագույն նախապայմաններից մեկը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ