Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության գործող Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 24 ընտրատեղամասում:

 

             190712NaxagahYntrut2_Info.jpgԲակո Սահակյանը կարեւորել է ընտրությունների դերը մեր հանրապետության կյանքում՝ հավելելով, որ դրանք ցույց են տալիս մեր երկրում ժողովրդավարության իրական աստիճանը, Արցախի հավատարմությունը միջազգային նորմերին ու չափանիշներին:

 

Բակո Սահակյանի կարծիքով՝ այս անգամ եւս Արցախում հաջողվել է բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնել նախընտրական քարոզարշավը` բոլորի համար հավասար պայմաններում, ազատ ու թափանցիկ:

            Ինչ վերաբերում է իր ընտրությանը, ապա գործող Նախագահը նշել է, որ իր քվեն տվել է միասնության, համատեղ աշխատանքի, հզոր ու անկախ պետության կառուցման օգտին:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ