comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

XULJAN3.jpgԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ 

Ստորև՝ ուղերձի տեքստն ամբողջությամբ։

 ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Նորին գերազանցություն

պարոն Բակո Սահակյանին

Նախագահ Արցախի Հանրապետության

 


Մեծարգո Բակո Սահակի 


ԼՂՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առթիվ: 

 

Հուլիսի 19-ի համաժողովրդական քվեարկության արդյունքները եւս մեկ անգամ հավաստում են, որ, իբրեւ պետական ու քաղաքական գործիչ, Դուք շարունակում եք վայելել մեր ժողովրդի վստահությունը: Դա արդյունք է այն հաջողությունների, որ նախընթաց շրջանում արձանագրվել են մեր երկրի կյանքի բոլոր ասպարեզներում:

 

Համոզված եմ, որ առաջիկա հինգ տարիներին Դուք շարունակելու եք կյանքի կոչել այն բոլոր նպատակները, որ առաջադրված են Ձեր նախընտրական ծրագրում` ի շահ Արցախի ժողովրդի բարօրության: 

 

Թույլ տվեք հավաստիացնել, որ Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինը, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը պատրաստակամ են իրենց աջակցությունը բերելու Ձեր ազգանպաստ գործունեությանը: 

 

     Հարգանաց հավաստիքով` 

 
                                                                                              
Աշոտ Ղուլյան