comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ԱԳՆ. Արցախյան ընտրությունների մակադակը համեմատելի է առաջատար ժողովրդավարական երկրների մակարդակի հետ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԳՆ. Արցախյան ընտրությունների մակադակը համեմատելի է առաջատար ժողովրդավարական երկրների մակարդակի հետ

 Լեռնային Ղարաբաղի հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հուլիսի 19-ին տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) նախագահի ընտրությունները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4 տոկոսը: Ընտրություններին հետեւել են ինչպես միջազգային դիտորդներ աշխարհի 22 երկրներից, այնպես էլ տեղի քաղաքացիական հասարակության ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ըստ միջազգային դիտորդների նախնական գնահատականի, ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, մի քանի թեկնածուների մասնակցությամբ՝ այդպիսով ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտումը:

ԼՂՀ-ում կայացած ընտրությունների մակադակը կարելի է համեմատել առաջատար ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ, ինչը վկայում է ինքնիշխան ու անկախ պետականության կառուցման անշրջելիության, ազատության, ժողովրդավարության ու խաղաղ արարման գաղափարներին մեր ժողովրդի հավատարմության մասին: Կայացած ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք ընտրել մեր ճանապարահը 1991թ. կայացած անկախության մասին հանրաքվեի արդյունքում: Յուրաքանչյուր ընտրությունների հետ ԼՂՀ ժողովուրդը իր հստակ կամքն է արտահայտում շարունակելու այդ ուղին, անցյալին վերադառնալու մասին խոսք լինել անգամ չի կարող:

Մենք անհրաժեշտ ենք համարում նշել, որ մասնակցությունը ընտրություններին ու ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում իշխանության մարմինների կազմավորումը միջազգային իրավունքում ամրագրված հիմնարար իրավունքներից մեկն է, իսկ դրա անտեսումն ու չճանաչումը այդ սկզբունքի կոպիտ ոտնահարում է:

Շահարկումներն այն մասին, թե ընտրությունները ԼՂՀ-ում կարող են խանգարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, անհիմն են եւ քարոզչական նպատակ ունեն: Հակամարտության կարգավորման գործընթացում որոշիչը ԼՂՀ ժողովրդի կամքն է, ինչն ամբողջապես ընդունում են եւ միջազգային հանրությունը, եւ միջնորդները:

Ժողովրդավարության զարգացումը ԼՂՀ պետականաշինության հիմնարար հիմքն է եւ բխում է քաղաքակիրթ համաշխարհային հանրության շահերից: Ուստի, վերաբերմունքը ԼՂՀ նախագահի ընտրություններին չի կարող պայմանավորվել որոշ քաղաքական շրջանակների սուբյեկտիվ կարծիքով, որոնք հարմարվում են պաշտոնական Բաքվի քմահաճույքին»: