comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի մասնակիցներին:
Logo
Print this page

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի մասնակիցներին:

                Երկրի ղեկավարը քանդակագործների հետ քննարկել է Արցախում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը մշակութային նման կարեւոր միջոցառումը նշանակալի է համարել մեր հանրապետության կյանքում՝ գոհունակություն հայտնելով, որ այն արդեն դարձել է ավանդական:

            Բակո Սահակյանը նշել է, որ դա հիանալի առիթ է մշակույթների երկխոսության եւ ներթափանցման համար, ինչը մեծապես նպաստում է մարդասիրական արժեքների պահպանմանը եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձեւավորմանը, ինչպես նաեւ Արցախը տարբեր երկրների կողմից ճանաչելի դարձնելու գործընթացին:  

            Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.