comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Ara.jpgՄեծարգո Բակո Սահակի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ԼՂՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: 
Արցախի ընտրողների մեծամասնության` Ձեր հանդեպ ցուցաբերած վստահությունը ցայտունորեն վկայում է, որ անցած հինգ տարիներին նախագահի պաշտոնում կատարած աշխատանքը տվել է լավ արդյունքներ և Ձեր գործունեությունն արժանի է պաշտպանության ու շարունակության: Վստահ եմ, որ նախագահական նոր ժամանակահատվածը կլինի առավել արդյունավետ, կուտակված փորձառությունը կօգնի, որ համապետական նշանակության մեծ ձեռքբերումներ արձանագրվեն բոլոր բնագավառներում, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական: Համոզված եմ, որ ընտրություններում տարած Ձեր համոզիչ հաղթանակը քաղաքական հարուստ կապիտալ կհանդիսանա` հաջողությամբ իրականացնելու նախընտրական ծրագիրը` ի բարօրություն մեր հանրապետության բնակչության, ի շահ համազգային նպատակների:
Ձեզ նպատակասլաց գործունեություն և ամենայն հաջողություններ եմ մաղթում:
ԼՂՀ վարչապետ 
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ