comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է "Լույս" հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների:
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է "Լույս" հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների:

       alt Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ արտերկրի առաջատար բուհերում ուսում ստացած մեր հայրենակիցները արդեն իսկ աշխատում են հանրապետության տարբեր գերատեսչություններում եւ կազմակերպություններում:    

              Բակո Սահակյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է արտերկրում սովորող արցախցիների թիվը, եւ պետությունը այսուհետ էլ կօժանդակի  նրանց այս գործում:

            Նախագահը ուսանողների հետ քննարկել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

            Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: