comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ

Արձանագրված առաջընթացը հուսադրող է
Գլխավորապես քաղաքային համայնքի 2012թ. բյուջեի առաջին կիսամյակի արդյունքներն են ամփոփվել հուլիսի 26-ին կայացած ավագանու հերթական նիստում, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Կիսամյակի արդյունքների վերաբերյալ հանդես գալով հաղորդմամբ, քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը հիմնականում անդրադարձավ մուտքերի մասով արձանագրված ցուցանիշներին: Ըստ ամփոփ տվյալների, Ստեփանակերտի քաղաքային համայնքի  2012թ. առաջին կիսամյակի բյուջեի մուտքերը կազմել են 375347,9 հազար դրամ, ինչն իր հերթին  կազմում է պլանավորված 465706,5հազար դրամ գումարի 80,6%-ը: Ընդհանուր մուտքերի 46%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց  գծով պլանավորված 150706,5 հազ. դրամի դիմաց հավաքագրվել է 175347,9 հազ.դրամ (կատարողականը կազմում է 116,4%): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտները  աճել են 35731,2 հազ. դրամով, կամ 25,6%-ով :
Շենքերից և շինություններից  գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են  44274 հազ. դրամ, կամ նախատեսված առաջադրանքը կատարվել է 101,6%-ով, հողի հարկից  գանձվող մուտքերը կազմել են 4197,1 հազ. դրամ:  Փոխադրամիջոցներից գույքահարկի գծով պլանավորված 40993,4 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 62950,4 հազ. դրամ (կատարողականը կազմում է 153,6%): 
Տեղական տուրքերի մասով կատարողականը կազմել է 90,4%, պետական տուրքերի գծով պլանավորված 8610 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 9527,2 հազ. դրամ: Այսինքն, նախատեսված պլանը կատարվել է 110,7%-ով:  
2012թ. առաջին կիսամյակի ընթացքում այլ հարկային եկամուտների գծով մուտքագրվել է 6234,4 հազ. դրամ, կամ  աճը կազմել է  3,7 անգամ: Այլ եկամուտների գծով կատարողականը կազմել է 96,4, իսկ գույքի վարձակալությունից  եկամուտների  մասով` 64,8 %: Այսինքն, հավաքագրվել է 8169,1 հազ. դրամ: Միևնույն ժամանակ վարչական գանձումներից  մուտքերը կազմել են 14784 հազ. դրամ, կամ աճել են 2,4 անգամ: Կիսամյակի արդյունքներով տույժերից և տուգանքներից մուտքերը կազմել են 2890 հազ. դրամ:
Քաղաքային համայնքի 2012թ. առաջին կիսամյակի բյուջեի  ծախսերը ֆինանսավորվել  են 372330,5 հազ. դրամի  չափով, որը պլանավորվածի  79,9%-ն է: Համայնքի ենթակայության կազմակերպությունների գծով նախատեսված 299297,7 հազ. դրամի  դիմաց ֆինանսավորվել է 290635,8 հազ. դրամ, ինչը կազմում է ընդհանուր ծրագրվածի  97,1%-ը:
Մուտքերի ապահովման տեսակետից դրական գնահատելով անցած ժամանակահատվածում արձանագրված առաջընթացը, քաղաքապետ Ս.Գրիգորյանը նկատեց, որ ձեռք բերված հաջողություններով չպետք է բավարարվել և քայլեր պիտի ձեռնարկվեն բոլոր հարկատեսակների գծով հավաքագրումն անվերապահորեն ապահովելու համար, մանավանդ, որ քաղաքում կապիտալ շինարարության ընդլայնումը մասնավորապես պայմանավորված է սեփական եկամուտների աճով:
Ի գիտություն ընդունելով քաղաքային համայնքի  2012թ. բյուջեի կատարման մասին  հաղորդումը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին միաժամանակ հավանություն տվեց համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 292500 դրամ (երկրորդ եռամսյակի փոխհատուցման նպատակով)  ավագանու անդամներին հատկացնելու մասին որոշմանը: Հաշվի առնելով առանց ծնողական խնամքի մնացած Մերի Գաբրիելյանի դիմումն ու բնակարանային պայմանների ուսումնասիրության եզրակացությունը, քաղաքային համայնքի ավագանին որոշեց նրան ընդգրկել բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառման հերթացուցակում:
Մեկ այլ որոշմամբ, նկատի ունենալով ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գործունեության բարեգործական բնույթը, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին վարչությանն ազատեց մայրաքաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 25 շենքում զբաղեցրած ոչ բնակելի տարածքի վարձավճարից:
Նիստում քննության  առնվեցին կազմակերպական բնույթի այլ հարցեր:
 
Ստեփանակերտի քաղաքապետի մամլո քարտուղար