comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

280712LoruMarziPatvirak-Info_1.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին ընդունել է "Լոռի-Մարտակերտ.բա​րեկամության կամուրջներ"  ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:

            Երկրի ղեկավարը Հայաստանի մարզերի եւ Արցախի շրջանների միջեւ կապերի շարունակական խորացումն ու ընդլայնումը համարել է օգտակար երկու հայկական հանրապետությունների համար եւ կարեւոր ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Լոռու մարզի ներդրումը՝ հավելելով, որ նրա համագործակցությունը Մարտակերտի շրջանի հետ նկատելի ազդեցություն է գործում վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

            Քննարկվել են նաեւ երկու հայկական պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

            Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիկոպոս Չուլջյանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ