comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Logo
Print this page

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

2012թ. I կիսամյակի ԼՂՀ պետական բյուջեի փաստացի սեփական եկամուտները կազմել են ավելի քան 12469.2 մլն դրամ` 2.5 %-ով կամ 299.1 մլն դրամով գերազանցելով նույն ժամանակահատվածի ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի սեփական եկամուտներն աճել են 12.0 %-ով կամ ավելի քան 1334.6 մլն դրամով:
 2012թ. I կիսամյակի  ԼՂՀ պետական բյուջեի եկամուտները հիմնականում ձևավորվել են հարկային մուտքերի հաշվին, որոնք ապահովել են ընդհանուր եկամուտների 67.1 %-ը: Պետական տուրքը կազմել է բյուջեի եկամուտների 1.6 %-ը,  պարտադիր  սոցապահովության  վճարները`  25.5  %-ը  և  այլ  եկամուտները՝ 5.8 %-ը:
2012թ. I կիսամյակում   հարկային եկամուտները կազմել են   8367.0 մլն  դրամ` 5.9 %-ով կամ ավելի քան 466.9 մլն դրամով գերակատարելով ծրագրային մուտքերը: 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 14.5 %-ով կամ  շուրջ 1059.8 մլն դրամով: Գերակատարվել են պետական բյուջեի հարկային եկամուտների բոլոր հարկատեսակների ծրագրավորված առաջադրանքները:
Հարկային եկամուտների 48.5 %-ն ապահովվել  է ավելացված արժեքի հարկի հաշվին՝ կազմելով   4057.0 մլն դրամ: Ծրագրավորված ցուցանիշը  կատարվել է 109.4 %-ով: 2011թ. I կիսամյակի  համեմատ ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջեի մուտքերն աճել են 14.9 %-ով կամ  525.3   մլն դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է էներգետիկայի և շինարարության ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտներից մուտքագրված ավելացված արժեքի հարկի գումարների աճով:
 Պետական  բյուջեի  հարկային եկամուտների կազմում ակցիզային հարկի հաշվին  ապահովվել են  ավելի քան  143.8  մլն դրամի մուտքեր՝  կազմելով  պետական  բյուջեի հարկային եկամուտների 1.7 %-ը, ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է 1.3 %-ով  կամ ավելի քան 1.8  մլն  դրամով:  
Շահութահարկի մուտքերը կազմել են 1040.0 մլն դրամ՝ ապահովելով հարկային եկամուտների  12.4  %-ը, ծրագրավորված ցուցանիշը  գերակատարվել  է 2.2 %-ով  կամ  22.7 մլն դրամով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի գծով պետական բյուջեի մուտքերն ավելացել են  13.6 %-ով կամ ավելի քան  124.3 մլն դրամով: Աճը  պայմանավորված է էներգետիկայի, բանկային և  շինարարության ոլորտում  գործող հարկ վճարողների հարկվող շահույթի աճով:   
Պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է շուրջ 1044.9 մլն դրամ՝   ապահովելով հարկային եկամուտների 12.5 %-ը: Ծրագրավորված ցուցանիշը  գերակատարվել է շուրջ 4.6 մլն դրամով կամ 0.4%-ով: 2011թ. I կիսամյակի  համեմատ եկամտահարկի գծով պետական բյուջեի մուտքերն աճել են 5.1 %-ով կամ  ավելի քան 50.2 մլն հազար դրամով: Եկամտահարկի գծով պետական բյուջեի մուտքերի ավելացումը պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով և վարչարարական աշխատանքների արդյունքում հայտարարագրված միջին աշխատավարձերի  բարձրացմամբ:           
   Գործունեության առանձին տեսակներից հաստատագրված վճարների գծով մուտքերը կազմել են ավելի քան 229.1 մլն դրամ, ինչը կազմել է պետական բյուջեի հարկային եկամուտների 2.7 %-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ հաստատագրված վճարների գծով մուտքերն աճել են ավելի քան 6.6 մլն դրամով կամ 3.0 %-ով:
2012թ. I կիսամյակի ընթացքում  ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների 9.9 %-ը ապահովվել է առևտրի հարկի հաշվին: Այս հարկատեսակի գծով մուտքերը կազմել են   827.1 մլն  դրամ` 15.9 %-ով  կամ ավելի քան 113.2 հազար դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը,  հաշվետու ժամանակաշրջանի ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է 7.2 %-ով կամ   55.4 մլն դրամով:
 Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման վճարների գծով 2012 թվականին I կիսամյակի   ԼՂՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 354.8 մլն դրամ, նախատեսված մուտքերը գերակատարվել են ավելի քան 8.8 մլն դրամով կամ 2.5 %-ով: Նախորդ տարվա I կիսամյակի   համեմատ մուտքերն աճել են   ավելի քան 51.9 մլն  դրամով կամ 17.2  %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է հանքաարդյունաբերության  ոլորտից մուտքագրված գումարների աճով:
Ավտոճանապարհների շինարարության և նորոգման համար կատարվող մասհանումների մուտքերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 302.8 մլն դրամ, նախատեսված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 11.7 մլն դրամով կամ 4.0 %-ով: Նախորդ տարվա I կիսամյակի   համեմատ մասհանումների գծով մուտքերն աճել են  18.1  %-ով կամ 46.4 մլն դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է հարկ վճարողների կողմից հայտարարագրվող իրացման ծավալների աճի հետ, մասնավորապես` հանքարդյունաբերության, ֆինանսավարկային, էներգետիկայի և տնտեսության այլ բնագավառներում: 
Այլ հարկային եկամուտների գծով 2012 թվականին I կիսամյակում մուտքերը կազմել են  շուրջ 36.7 մլն դրամ, ինչը ծրագրավորված ցուցանիշը գերազանցել է շուրջ 2.9 մլն դրամով կամ 8.5 %-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկային եկամուտների գծով մուտքերն աճել են 3.7 %-ով կամ ավելի քան 1.3 մլն դրամի չափով: Աճը պայմանավորված է ՙԿազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին՚ ԼՂՀ օրենքի համաձայն, 2010թ. հունվարի 1-ից հետո ստուգման ակտերով առաջադրված տուգանքները կազմված ժամանակացույցերի հիման վրա՝ 2012թ. I կիսամյակում  բյուջե մուտքագրմամբ:
 Ռոյալթի գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են 286.0 մլն դրամ, ծրագրավորված ցուցանիշը  կատարվել է  100.0 %-ով:   Նախորդ տարվա I կիսամյակի    համեմատ ռոյալթիի գծով մուտքերն աճել են 105.7 %-ով, ինչը կապված է հանքարդյունահանման ոլորտում շահութաբերության նորմայի աճի հետ:                
Կոնցեսիոն վճարի գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ  6.4 մլն դրամ: 
Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 38.3 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը գերակատարվել է 0.1 %-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերն աճել են 24.1 %-ով  կամ ավելի քան 7.4 մլն դրամով:
Պետական տուրքի գծով  ԼՂՀ պետական բյուջեի  2012թ. I կիսամյակի     մուտքերը կազմել են ավելի քան 202.9 մլն դրամ՝ ապահովելով պետական բյուջեի եկամուտների 1.6 %-ը: Նախատեսված ցուցանիշը գերակատարվել է շուրջ 8.0 մլն դրամով կամ 4.1 %-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքի գծով պետական բյուջեի մուտքերն աճել են ավելի քան 23.7 մլն  դրամով կամ 13.3 %-ով: 
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012թ. I  կիսամյակում     մուտքերը կազմել են ավելի քան 3173.7 մլն դրամ, կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100.4 %-ով կամ ավելի քան 11.9 մլն դրամով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վճարի գծով մուտքերն աճել են 6.7 %-ով կամ ավելի քան   198.2 մլն  դրամով: 
Պետական բյուջեի այլ եկամուտները 2012թ. I կիսամյակում կազմել են շուրջ 725.6 մլն դրամ, ինչը կազմում է բյուջեով նախատեսված մուտքերի 79.4 %-ը, կամ նախատեսված ցուցանիշը թերակատարվել է 187.7 մլն դրամով: 
ԼՂՀ համայնքային բյուջեի սեփական եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են  ավելի քան 342.9 մլն դրամ: Նախորդ տարվա  I  կիսամյակի   համեմատ մուտքերն աճել են  18.2 %-ով կամ  ավելի քան 52.7 մլն դրամով: 
2012թ. I կիսամյակում ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են  ավելի քան  29776.7 մլն դրամի ծախսեր` կազմելով նախատեսված ծրագրի 85.0 %-ը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ  ծախսերն աճել են 8.1 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության, գյուղատնտեսության և ընդհանուր բնույթի պետական ծառայությունների ծախսերի  աճով: Կատարված հատկացումների 77.3 %-ն ուղղվել է ընթացիկ, 22.7 %-ը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների իրականացման ծախսերին:
2012թ. I կիսամյակում ընթացիկ ծախսերի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից կատարվել է ավելի քան  23028.6 մլն դրամի ծախս՝ կազմելով պլանավորված ցուցանիշի 84.1 %-ը :
Ընթացիկ ծախսերի 24.3 %-ը  ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, որը կազմել է  շուրջ  5603.0 մլն դրամ, այդ թվում  4996.5 մլն դրամ`  վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ և շուրջ 606.5 մլն դրամ` փաստացի սոցիալական ապահովության վճարներ: 
Հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ պետական բյուջեից շուրջ  3748.9 մլն  դրամ հատկացվել է ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը՝ կազմելով պետական բյուջեի ընթացիկ ծախսերի  16.3 %-ը: 
 2012թ. կիսամյակում պետական բյուջեից ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին հատկացվել է ավելի քան 1726.3 հազար դրամի սուբսիդիա, ինչը  կազմել է ծրագրավորված ցուցանիշի  87.3 %-ը:
Ընթացիկ ծախսերի 9.8 %-ը կամ 2264.5997.3 մլն դրամը կազմել են համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները, պետական և համայնքների առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին տրվող ընթացիկ դրամաշնորհները:
 Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական նպաստների և կենսաթոշակների գծով վճարները կազմել են  8120.4 մլն դրամ, որից` հիվանդության և հաշմանդամության նպաստներ` 85.7 մլն դրամ, մայրության նպաստներ` 265.8 մլն դրամ, երեխաների նպաստներ`1623.6 մլն դրամ, գործազրկության նպաստներ` 36.4 մլն դրամ, հուղարկավորության նպաստներ`134.0 մլն դրամ, կրթական, մշակութային և սպորտային նպաստներ` 59.2 մլն դրամ, բնակարանային նպաստներ`15.3 մլն դրամ, այլ նպաստներ` 1365.6 մլն դրամ և կենսաթոշակներ` 4534.8 մլն դրամ : 
ԼՂՀ համայնքային բյուջեի ծախսերը 2012թ. I  կիսամյակում կազմել են շուրջ  817.2 մլն դրամ: 
Ամփոփելով վերը շարադրվածը` նշենք, որ նախատեսված միջոցների սահմաններում պետական մարմինների կողմից ստանձնած պարտականությունները, որոնց համար սահմանված կարգով ԼՂՀ ֆինանսների նախարարություն ներկայացվել են ֆինանսավորման հայտեր  ու  ճանանչվել են հիմնավոր և բավարարվել են:
 
ԼՂՀ  ֆինանսների   
նախարարություն
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.