comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ ԿՈՐԱԾ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ ԿՈՐԱԾ

Martakert_2.jpgՎարչապետ Արա Հարությունյանի  հերթական` չորրորդ  հանդիպումը    հողի մշակների հետ       Մարտակերտում   էր: Այստեղ էլ ամփոփվեցին աշնանացան  հացահատիկային   մշակաբույսերի բերքահավաքի արդյունքները, ներկայացվեց   հերկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: 
Կառավարության ղեկավարի գնահատմամբ, շրջանում  բերքահավաքի արդյունքը  միջին ցուցանիշից էլ  ցածր է: Հանդիպման ընթացքում նաեւ ստեղծված  իրավիճակից դուրս գալու  տարբերակներն են քննարկվել:
Մարտակերտի շրջանի համայնքային և պահուստային  ֆոնդի վարելահողերում աշնանացան և գարնանացան հացահատիկի բերքահավաքը սկսվել է հունիսի 5-ին և ավարտվել օգոստոսի 6-ին: Արդյունքները, մեղմ ասած, ոգեւորիչ չեն: 7105 հա աշնանացանից 10-ը հրդեհվել է, 1970 հեկտարը երաշտներից է տուժել եւ չի հնձվել:  Ընդհանուր առմամբ` 5539 տոննա հատիկ է հավաքվել, հեկտարից 10,8 ցենտներ միջին բերքատվությամբ: Թվերը Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Աշոտ Ղուկասյանն է ներկայացրել:
Աշնանացան հացահատիկի համեմատաբար   բարձր բերք է ստացվել  հարթավայրային տարածքի համայնքներում`   հանրապետական միջին ցուցանիշին  մոտ,  իսկ    լեռնային գոտու  մի շարք համայնքներում  գրանցվել է ամենացածր  ցուցանիշը` հեկտարից 3- 5 ցենտներ: Խորհելու տեղիք է  տալիս  այն, որ    ձախողվել են     բարձրադիր գոտու  համայքները,  եւ    հողի  խոնավությունը, որպես  բարձր բերքատվության երաշխիք՝ փաստորեն  դերակատարություն չի ունեցել:  
Արա Հարությունյանի կարծիքով, այդ փաստը   պետք է հուշի  հողօգտագործողներին, որ    հողից  լիարժեք արդյունք  ստանալու համար   անհրաժեշտ է իրականացնել  աշխատանքների համալիր ծրագիր`   առաջին հերթին ապահովել  ցանքաշրջանառություն,  բոլոր գյուղատնտեսական աշխատանքները     կատարել ժամանակին եւ որակով, պայքարել վնասատուների դեմ, պարարտացնել հողն ու  որակյալ սերմ  պահ տալ հողին: Վարչապետը  համոզված է` ցածր բերքատվության      պատճառը    վերը նշված       պայմանների ոչ լիարժեք ապահովումն  է:  Իսկ ի՞նչ անել, որ  նույնը  չկրկնվի   եւ ամեն անգամ հողի մշակն ու   պետությունը  չհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ:  Վարչապետը   հանդիպմանը եկել էր կոնկրետ առաջարկություններով: Համայնքներին առաջարկվեց գյուղամերձ տարածքները   մշակել     մասնագետների   խորհուրդներով եւ  կոնկրետ ծրագրով: Ցանքաշրջանառություն ապահովելու համար  ցանել նոր մշակաբույսեր:  
Ինչ վերաբերում է վարձակալներին, ապա նրանք ավելի լրջորեն պետք է   զբաղվեն հողագործությամբ, ասաց  վարչապետը: Նրանց հետ էլ    առանձին աշխատելու  պատրաստակամություն հայտնեց կառավարության ղեկավարը  եւ խորհուրդ    տվեց   դաշտերը բաժանել 2-3 մասի եւ մշակել   ցանքաշրջանառության    կանոնների համաձայն:
Հատկապես անջրդի տարածքներում   ցանքսը պետք է կատարել  ժամանակին, որպեսզի     գարնանային տեղումները  բույսին հնարավորինս օգտարակար լինեն և ոչ թե հակառակը:
Կարգավորվում է նաեւ տեխնիկայի հարցը: Բոլոր այն համայնքներին ու   հողօգտագործողներին, ովքեր   ցանկանում են   գյուղտեխնիկա, սարքեր ու սարքավորումներ  ձեռք   բերել, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը     լիզինգային  եղանակով   տալիս է այդ հնարավորությունը: Արա Հարությունյանը  կոչ արեց բոլոր համայնքապետերին՝ տեղերում ընտրել  կարող երիտասարդների, ովքեր ուզում են լրջորեն զբաղվել գյուղատնտեսությամբ,  եւ  աշխատել նրանց հետ:    Պետության աջակցությունն էլ չի ուշանա: Դա  կլինի  թե՜  հայաստանյան, արտասահմանյան  փորձի  ուսումնասիրման  ճանապարհով եւ թե՜ վարկային ռեսուրսների տրամադրման   տեսքով:   
 
Գոհար ՌՈՒՍՏԱՄՅԱՆ