comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԿԱՅՈՒՆ ԱՃՈՒՄ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԿԱՅՈՒՆ ԱՃՈՒՄ Է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տրամադրած տվյալներով` սույն թվականի օգոստոսի 21-ի դրությամբ ԼՂՀ են  այցելել 10 հազար 667 արտասահմանցի զբոսաշրջիկներ: Ս.թ. հուլիսին հանրապետություն են այցելել 3 հազար 723 մարդ (2011 թ. հուլիսին` 2 հազ. 165 մարդ), իսկ օգոստոսի 1-ից մինչև 21-ն  ընկած ժամանակահատվածում` 3 հազ. 124 մարդ (2011թ. օգոստոսին` 2 հազ. 870 մարդ): 
2012 թ. առաջին կիսամյակում ԼՂՀ են այցելել 3 հազար 820 արտասահմանյան քաղաքացիներ, ինչը 874-ով, կամ 29,6 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Եթե 2011 թվականին 10-հազարերորդ օտարերկրյա այցելուն ԼՂՀ սահմանը հատեց հոկտեմբերին, ապա ընթացիկ տարում` օգոստոսի սկզբին: 
Տարեցտարի աճում է Արցախ-Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների հոսքը աշխարհի բոլոր մայրցամաքներից, չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվող խոչընդոտներին: Պատահական չէ, որ երկրամասն ավելի ու ավելի հաճախ է ընդգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային վայրերի վարկանիշներում: 
Այստեղ օտարերկրացիներին հրապուրում են հինավուրց պատմական հուշարձանները, ճոխ բնությունը, բնապահպանական առողջ միջավայրը, ինչպես նաև բնակիչների  բարյացակամ և հյուրասեր վերաբերմունքը: 
 
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն