Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԿԸՀ ՎԿԱՅԱԿԱՆԸ

2_2.jpgՍեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որին հրավիրված էր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցում էին տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, լրագրողներ։Բացելով նիստը՝ ԼՂՀ ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, կարևորելով ԼՂՀ նախագահի ընտրությունները, մասնավորապես ասաց. ՙ2012թ. հուլիսի 19-ին մեր անկախ պետականության պատմության մեջ կայացան ԼՂՀ նախագահի թվով 5-րդ համաժողովրդական ընտրությունները, որոնք  համարվեցին մեր երկրի հիշարժան և նշանակալից իրադարձություններից մեկը։ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. հուլիսի 22-ի որոշմամբ՝ ընտրությունների արդյունքներով՝ կողմ քվեարկած ձայների բացարձակ մեծամասնությամբ Բակո Սահակի Սահակյանը համարվեց ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ՚։
 Ռ. Պետրոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և անձամբ իր անունից շնորհավորեց Բակո Սահակյանին՝ ԼՂՀ Նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթեց նրան քաջառողջություն և հաջողություններ՝ պետական դժվարին ու պատասխանատու գործում՝ ի բարօրություն Արցախի ժողովրդի, նրա խաղաղ ու բարեկեցիկ ապագայի և երկրի պետականության հզորացման։
ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հանդիսավոր պայմաններում Բակո Սահակյանին հանձնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վկայականը։
Իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը նշեց, որ օրվա միջոցառումը մեկ անգամ ևս փաստում է ժողովրդավարական արժեքների հանդեպ արցախցիների ունեցած հավատարմության մասին։ Օգտվելով առիթից՝  Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնեց ընտրական համակարգի կայացման և զարգացման գործում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների համար։ ՙԵս խիստ կարևորում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընդհանրապես այդ ինստիտուտի զարգացումը, քանզի մենք վաղուց ընտրել ենք ժողովրդավարացման ուղին և տարեցտարի համոզվում ենք, որ այն միակն է ու ճիշտը՚,- ասաց Բակո Սահակյանը։

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ