comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ

_DSC4927.jpgՍեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել են  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան-գիտահետազոտական ինստիտուտի բացմանը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը,  Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի կառավարության անդամներ, պաշտոնատար այլ  անձինք։
Երկու հայկական պետությունների ղեկավարները դիտեցին նոր ցուցասրահները։ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը ներկաներին  ծանոթացրեց թանգարանի ընդլայնված էքսպոզիցիային։
Մատենադարանի հիմնանորոգված մասնաշենքն այցելուների համար իր դռները բացեց ինստիտուտի նոր գիտական մասնաշենքի պաշտոնական բացումից ուղիղ մեկ տարի անց։ Այն կգործի որպես թանգարանային կենտրոն և հնարավորություններ կստեղծի հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների մասսայականացման  համար։ Նախկին միակ ցուցասրահի փոխարեն միանգամից  կգործի 15-ը։ Առաջին անգամ գործարկվել է ՙՎիրտուալ Մատենադարան՚ ցուցասրահը, որտեղ ստեղծված են պայմաններ հայկական գիր ու գրականության կենտրոնների վերաբերյալ տեղեկատվության տարածման համար։ Ի շարս հիմնական ցուցանմուշների` Մատենադարանում կանցկացվեն նաև  կարճաժամկետ թեմատիկ ցուցահանդեսներ։
 ՙՄեր երազանքն իրականացավ։ Մատենադարանը, համաձայն մեր գաղափարների ու պատկերացումների, վերածվեց միանգամայն նոր կառույցի՚,¬ ասաց  Հրաչյա Թամրազյանը։ Մատենադարան¬ գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը նշեց, որ բարեփոխումների նպատակն է հնարավորություններ ստեղծել  լիարժեք ցուցադրելու Մատենադարանի անթիվ-անհամար գանձերը, ներկայացնելու հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը։
_DSC5087.jpgՀրաչյա Թամրազյանի խոսքերով` ընդամենը մի քանի օրվա ընթացքում Մատենադարանի այցելուների թիվն աճեց մեկ երրորդով, ինչը շատ լավ ցուցանիշ է։ Նա նաև տեղեկացրեց, որ հին ձեռագրերի պահպանման համար ստեղծված են  անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք համապատասխանում են ժամանակակից միջազգային չափանիշներին։ Նրա խոսքերով՝ հենց այդպիսի գնահատական են տվել արտասահմանյան փորձագետները, որոնք այցելել են Մատենադարան։ Հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը վստահ է, որ ապագայում Մատենադարանը կդառնա համաշխարհային մասշտաբի թանգարանային կենտրոն։
Նշենք, որ Մատենադարանի  ցուցանմուշներին ծանոթանալուց հետո երկու հայկական պետությունների ղեկավարները մասնակցել են Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստին։

Մարիամ ԶԱԽԱՐՅԱՆ
ք.Երևան
Հատուկ` ՙԱզատ Արցախի՚ համար