comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄԸ

Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:

Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը.

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան      ԼՂՀ փոխվարչապետ
Զոյա Մանվելի Լազարյան                  առողջապահության նախարար
Արարատ Աշոտի Դանիելյան             արդարադատության նախարար
Լեւոն Ստեփանի Մնացականյան       արտադրական ենթակառուցվածքների նախարար
Կարեն Համբարձումի Միրզոյան        արտաքին գործերի նախարար
Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան     գյուղատնտեսության նախարար
Սլավիկ Արմիկի Ասրյան                      կրթության եւ գիտության նախարար
Նարինե Էդուարդի Աղաբալյան           մշակույթի եւ երիտասարդության հարցերի
նախարար
Մովսես Հրանտի  Հակոբյան                պաշտպանության նախարար
Նարինե Կառլենի Նարիմանյան          աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան    քաղաքաշինության նախարար
Սպարտակ Ապետնակի Թեւոսյան       ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Նախագահի այլ հրամանագրերով` Արարատ Աշոտի Դանիելյանն ազատվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ, Լեւոն Ավետիսի Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Կառլեն Ռուբենի Պետրոսյանը նշանակվել  է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ