comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

220912AGN_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն եւ գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Երկրի ղեկավարը Կարեն Միրզոյանին բնութագրել է որպես մեծ փորձ ունեցող կադրային դիվանագետ:
Նախագահի խոսքերով՝ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքին կհաղորդվի նոր որակ: Բակո Սահակյանը նաեւ շնորհակալություն է հայտնել արտգործնախարարի նախկին պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին նրա  գործունեության համար:
Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին եւ արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն