comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 22-ին վարչապետ Ա. Հարությունյանի որոշումներով փոփոխություններ են կատարվել կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության ղեկավար կազմում:

Գարի Գրիգորյանն ազատվել է վարչության պետի պաշտոնից և նշանակվել այդ նույն վարչության պետի տեղակալ:
Վարչության պետ է նշանակվել Վազգեն Միքայելյանը` ազատվելով ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ավագյանը նշանակվել է վարչության պետի առաջին տեղակալ:
***
ԼՂՀ կառավարությունը սեպտեմբերի 24-ին  ընդունել է որոշումներ հանրապետության երկու շրջանների վարչակազմերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Որոշումներից մեկով Քաջիկ Խաչատրյանն ազատվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Վլադիմիր Կասյանը:
Կառավարության որոշմամբ Լևոն Չալյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Այդ պաշտոնին նշանակվել է Վլադիկ Խաչատրյանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն